44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 24-ժամյա նստացույց են հայտարարել ՔԿ դիմաց։
Նրանք փակել են Մամիկոնյանց փողոցը։
Մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնք պատ են կազմել, որպեսզի ծնողները չմոտենան ՔԿ-ի շենքին։
Ի դեպ, մեկ տարի առաջ՝ այս օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի։
Ծնողները պահանջում են դատաիրավական համակարգից նաև պատասխան տալ՝ ինչ է արվել դատական մյուս գործը, ըստ որի՝ Փաշինյանը պետք է մեղավոր ճանաչվեր հազարավոր զինվորներին միտումնավոր սպանության տանելու համար։