Ոչ մի ձևաչափ չպետք է սահմանափակի Իրան-Հայաստան հարաբերությունները

45

Հուլիսի 7-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Այցի նպատակն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխադարձ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ առանցքային քննարկումներ վարելը։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորությունը ներտարածաշրջանային համագործակցության միջոցով` ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է յուրաքանչյուր քայլի, որ կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը:

Նա հավելել է, որ Իրանի սկզբունքային կենտրոնացած է տարածաշրջանային և հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման վրա՝ նշելով, որ իր այցը Հայաստան տեղի է ունենում հենց այդ քաղաքականության շրջանակներում:

Այդ ենթատեքստում Շամխանին նկատեց, որ այնուամենայնիվ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը չի համապատասխանում երկու երկրների իրական հնարավորություններին՝ կոչ անելով ակտիվացնել այս ներուժը։

Ավելին` սկզբնաղբյուրում: