Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ մի լրագրող հոդված չգրեց, թե ո՞նց անենք, որ 3 միավորները դառնան 33. Սմբատ Գոգյան

16/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը գրել է.

Դպրոցականների միջազգային օլիմպիադային մասնակցելու համար պետք է քո հայրենիքում լավագույն վեցնյակում հայտնվես։ Այսինքն, Վահան Քերոբյանը 1993 թվականին դպրոցականների մեջ օլիմպիական մաթեմատիկային լավագույն տիրապետողներից էր։ Մնացածում պարծենալու բան առանձնապես չկա։

Քանի որ մամուլում սխալ բացատրեցին թվերը, պարզաբանեմ։ 1993 թվականին միջազգային օլիմպիադային մասնակցել են 73 երկրի 413 դպրոցականներ։ Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի լավ են հանդես եկել և Արթուր Բարխուդարյանը շահել է ոսկե, իսկ Վահե Փոլադյանն արծաթե մեդալներ։ Ընդ որում, այդ ոսկին առ այսօր Հայաստանի համար միակն է։ Իմ լավ ընկեր Գուրգենին էլ մեդալ շահելու համար չի հերիքել 2 միավոր։

Դպրոցն ավարտելուց հետո օլիմպիականը պետք է մոռանա իր ձեռքբերումների մասին ու ապրի, կարծես այդ ամենը չի եղել։ Դպրոցն ավարտելով օլիմպիական հաջողությունները դառնում են պատմություն, իսկ աշակերտների գլխավոր ձեռքբերումը սովորած գիտելիքներն ու աշխատելու հմտությունն են, որովհետև հաջողության հասնելու համար պետք է 5 տարի շարունակ օրական մի քանի ժամով նվիրվել գործին։ Այս ամենն է կյանքում հաջողության հասնելու և առաջնորդ դառնալու հիմք դառնում, այլ ոչ թե հավաքած միավորները կամ մեդալի հարգը։

Վահան Քերոբյանը եղել է խելացի աշակերտ, բայց միջազգային մակարդակում հաջողության չի հասել։ Դա չի նշանակում, որ խելքը քիչ է, պարզապես դպրոցում իրեն զարգացնող միջավայր ու մասնագետ չի եղել։ Մեծանալով, միգուցե, այլ միջավայրում ձևավորել է մասնագիտական որակներ ու գիտելիքներ։

Ցավալին ուրիշ բանում է։ Ունենք երկու օլիմպիական նախարարներ (ԿԳՄՍ նախարարը տարիներ շարունակ եղել է ինֆորմատիկայի հանձնաժողովի նախագահ և թիմի ղեկավար), որոնք գիտեն ոլորտի կարևորությունն ու իրենց մաշկի վրա են զգացել համակարգի բացակայության հետևանքները։ Գիտեն այդ ամենը, բայց դզելու քայլեր չկան։

Դրա փոխարեն 2 օր է ֆեյսբուքով ու մամուլով փորփրում են նախորդ տարիների օլիմպիականների արդյունքները ու ինքնահաստատվում։ Ոչ մի լրագրող հոդված չգրեց, թե ո՞նց անենք, որ 3 միավորները դառնան 33։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փողն ու կապիտալը Հայրենիք չունեն, կարևորը կապիտալի անվտանգությունն ու մշտական համալրումն է.Արթուր Ղազինյան

Հաջորդ գրառումը

Բյուջետային թալան՝ փաշինյանական իշխանավորների կողմից.168.am

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Բյուջետային թալան՝ փաշինյանական իշխանավորների կողմից.168.am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական