Պարզվում է Էլեն Աղասյանը, որը ցանկացել է հյուրանոցի սենյակի առաստաղը ծակելու միջոցով սարք դնել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար, Տավուշի մարզի Չինարի գյուղից է: Էլեն Աղասյանը՝ Հեղինե Աղասյանն է Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Հրածին Ապերյանի, Սերոժ Աղասյանի դուստրը: Հեղինեն Երեւանում Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՊՆ-ում, այնուհետեւ մտել է ԱԱԾ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Բագրատ Սրբազանին չինարեցի այս ընտանիքը լավ է ճանաչում։
Պարզվում է՝ Սրբազանն օգնել է Էլեն-Հեղինեի մորը, երբ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ, օգնել է նաև Էլեն-Հեղինեի բուհում նրա ուսման վարձը վճարելու հարցում։