Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը, նրանց լռությունն անվանել խլացուցիչ ու անընդունելի. հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
«Այն ժամանակ, երբ Ավստրալիայի պաշտպանության ուժերն ակտիվորեն աջակցում են Ուկրաինային, ամենաքիչը, որի հույս կարող ենք ունենալ մենք՝ որպես ավստրալացիներ, Ավստրալիայի դաշնային կառավարության հրապարակային հայտարարություններն են՝ հաջակցություն Արցախի ( Լեռնային Ղարաբաղ) բնիկ հայ ժողովրդի, հաջակցություն խաղաղ բնակչության՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անմարդկային և անօրինական շրջափակումը դադարեցնելու: Հիմա է ժամանակը հրապարակային գործողությունների՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի», – գրված է նամակում։
Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովի նամակում ասվում է. «Այս անխիղճ մարտավարությունը, ծպտված բնապահպան ցուցարարներն ազդարարում են, որ շրջափակումը համակարգված հարձակում է Արցախի Հանրապետության դեմ՝ բնակչության համար անդառնալի մարդասիրական հետևանքներ ստեղծելու նպատակով, Արցախի հայերի համար կյանքն անտանելի դարձնելու հստակ մտադրությամբ՝ հասնելու էթնիկ զտումների՝ իրենց գրեթե չքողարկված նպատակին»։