Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շրջափակման մեջ ենք հայտնվել. Բարձրավան գյուղ հացը մատակարարվում էր Գորիսից, շտապօգնության մեքենան տեղ կհասնի երկու ժամից. Վարչական ղեկավար

27/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սյունիքի մարզի որոշ գյուղեր ադրբեջանական կողմի պատճառով հայտնվել են շրջափակման մեջ։ Դրանցից մեկը Բարձրավան գյուղն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանը տեղեկացրել է, որ այս պահին էլ փակ է Շուռնուխին մոտ գտնվող Չայզամի գյուղի, նաև Որոտան և Դավիթ Բեկ գյուղերի ճանապարհները։ Գորիսից Կապան և հակառակ ուղղությամբ գնալ այս պահին հնարավոր չէ։

«Շրջափակման մեջ ենք հայտնվել։ Այս կարգավիճակն ունենք փաստորեն»,- ասել է Օնիկ Ավագյանը։

Կեսգիշերից, երբ փակվել է Գորիս–Կապան միջպետական ճանապարհը, գյուղի ղեկավարը անձամբ եղել է Շուռնուխի ճանապարհին։ Երկու ժամից ավելի ճանապարհին է մնացել։ Փորձել է հասկանալ՝ ինչ է կտարվում, սակայն չի հաջողվել, մնացել են կանգնած այնքան ժամանակ, մինչև տարհանվել են։

«Շուռնուխի մոտակայքում ճանապարհները փակված էին։ Մեծ քանակությամբ բեռնատար, մարդատար մեքենաներ էին կուտակված։ Անհանգստանում էինք, որ հասկանանք ինչի՞ համար են փակել, հետո ուշացումով բացեցին ճանապարհը, առավոտը նորից փակեցին։ Այս պահի դրությամբ Դավիթ Բեկի կողմից էլ է փակ, դեպի Գորիս տանող Որոտանի կողմից էլ է փակված»։

Ճանապարհների փակվելը մի շարք խնդիրներ է առաջացրել գյուղում։ Գորիսից հենց այդ ճանապարհով էին մատակարարում հացը։ Բնակիչներին բժշկական օգնությունն էլ երկու ժամ ուշացումով է հասնելու։

«Լուրջ խնդիրներ կան։ Այսօր, եթե շտապօգնության մեքենա կանչենք, մինիմում երկու ժամում կհասնի։ Տաթևի կողմով ճանապարհները շատ վատն են։ Երկու ժամ էլ եթե գնան՝ չորս, հինգ ժամ կտևի, ուրեմն անիմաստ է։ Սննդի հետ կապված էլ, դե գյուղացիներ են, ամեն դեպքում իրենց տանը պահեստավորված սննդամթերքն ունեն։ Հացի խնդիր է այստեղ, որ Գորիսից են միշտ բերել, անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի հետ կապը պահպանում ենք, եթե անհրաժեշտ լինի, սնունդ կհասցնեն»։

Վերջինս նշել է, որ այս պահին միակ այլընտրանքային ճանապարհով սովորական մեքենայով հնարավոր չէ երթևեկել, դրանք հարմար են միայն ամենագնացների համար։

Վարչական ղեկավարը տեղեկություններ չուներ ճանապարհները բացելու վերաբերյալ իրականացվող բանակցությունների մասին, գիտի միայն, որ դրանք շարունակվելու են ռուսական կողմի հետ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակումը կանխատեսել էին ու կան այլընտրանքային ճանապարհներ։ Մինյդեռ, պարզվում է, այդ ճանապարհները բարեկարգելու համար իշխանություններն անցած 10 ամիսների ընթացքում ոչինչ չեն արել ու հայկական բնակավայրերը փաստացի շրջափակման մեջ են հայտնվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովն Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում նշել է միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զորքերը փակել են Գորիս-Կապան (նույնն է, ինչ Հայաստան-Իրան-Պարսից ծոց) ավտոմայրուղին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զորքերը փակել են Գորիս-Կապան (նույնն է, ինչ Հայաստան-Իրան-Պարսից ծոց) ավտոմայրուղին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական