Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան

02/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին եւ հարակից օրինագծերի փաթեթին:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս փոփոխությունների հիմքում դրված են մի շարք նպատակներ, ինչպիսիք են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգում ձեւավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը: Ընդհանուր համակար ասելով նկատի ունենք ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի համակարգում գործող  տնտեսվարող սուբյեկտներին: Երկրորդ, շրջանառության հարկ վճարողների ձեռբքերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձեւավորումը, գործարքների փաստաթղթավորման մշակույթի  ամրապնդումը, գործունեքության որոշ տեսակների դուրսբերումը  միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից, դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական»,-ասաց նախարարը:

 Նա նկատեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք լինելու փոխարեն վերածվել է  հարկման արտոնյալ համակարգի. «Համեմատվել են երկու համակարգերում հարկային բեռը եւ պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգում հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է, այն գերազանցում է 2-3 անգամ:

«Այս նախագծերով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը եւ կրճատել հարկման համակարգերի միջեւ հարկային բեռի տարբերությունը: Մասնավորապես գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հրկի դրույքաչափերը, հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաեւ արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում: Հնարավորություն ստեղծել, որ ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափն է»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:

Բացի այդ, առաջարկվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես, սահմանել, որ նոտարական, փաստաբանական եւ վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ոստիկաններն արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհով

Հաջորդ գրառումը

Պետք է քայլեր ձեռնարկենք դադարեցնելու այս ոչնչացումը և պահպանենք մեր ժառանգությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին. Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ

18/05/2026
Մշակութային

Կաննում կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն

18/05/2026
Նորություններ

Լիբանանը եղած է Ցեղասպանութենէն ետք հայ ժողովուրդին վերազարթօնքի կեդրոն. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Պետք է քայլեր ձեռնարկենք դադարեցնելու այս ոչնչացումը և պահպանենք մեր ժառանգությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական