«Այժմ շտապօգնությունն աշխատում է վարչարարական սկզբունքով, չնայած մի շարք դեպքերում բժիշկների համար շատ ավելի հեշտ եւ արագ է հասնել հարեւան մարզերի պացիենտներին։ Այս առնչությամբ շտապօգնության ցանցն այնպես կգծվի, որ մեքենաները պացիենտներին մոտենան մոտակա հիվանդանոցներից»,- ասել է հՀ Առողջապահության նախարար Անահիտ ավանեսյանը։
«Շտապօգնությունն» աշխատում է գերծանրաբեռնված, որովհետև չկան կանչերը մերժելու կանոններ։ Բայց հաճախ քաղաքացիները «Շտապօգնություն» են կանչում, երբ շատ շտապ օգնության կարիք չկա։
«Ուղղակի ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար կարիք չկա «Շտապօգնություն» կանչելու։
Հայաստանում «Շտապօգնության» ծառայության աշխատանքի սկզբունքը կփոխվի. Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։