Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ անսպասելի, ստացել եմ բանավոր առաջարկ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ կհեռացվեմ աշխատանքից․ Տիգրան Վահրամյան

11/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյանը հայտարարություն է տարածել, որում նշում է․

«2018թ․ վերջից նշանակվել եմ ԿՖԲԳՀԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ` Օրբելի փողոց)։ Իմ ղեկավարությամբ 2.5 տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ, որը կարող են փաստել և՛ աշխատակիցները, և՛ հիվանդները։ Վերադաս ղեկավարության կողմից չեմ ստացել ոչ մի դիտողություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Բուժհիմնարկը 20 տարուց ավել գտնվում է սեփականաշնորհման գործընթացում։

Ս․թ․ ապրիլի 28-ին` շատ անսպասելի, ստացել եմ բանավոր առաջարկ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ կհեռացվեմ աշխատանքից, որպես վատ կառավարիչ վերադասի հրամանով՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանից։ Պատճառի մասին զարմացած հարցիս հնչել է պատասխան, որ պարտավոր չէ տեղյակ պահել ինձ որոշման դրդապատճառների մասին։ Խնդրել եմ՝ որոշակի ժամանակ առողջապահության ոլորտի և այլ պատասխանատու պաշտոնյաներից որոշակի պարզաբանումներ ստանալու համար։ Սակայն մինչ օրս ոչ մի պարզաբանում իմ ազատման և կազմակերպության հետագայի վերաբերյալ չեմ ստացել, այլ փոխարենը պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի հրամանով մայիսի 3-ից ազատվել եմ տնօրենի պաշտոնից՝ առանց նախնական գրավոր տեղեկացման և պատճառաբանության։

Գիտակցելով բուժհիմնարկի դերը առողջապահական համակարգում՝ հատկապես պատերազմի հետևանքով վիրավորումներ ստացած զինծառայողների վերականգնողական տևական բուժման անհրաժեշտությունը, դիմել եմ և դիմելու եմ օրինականության վերականգնելու և իրականությունը պարզելու համար բոլոր հնարավոր օրինական քայլերին։ Ակնկալում եմ բուժհիմնարկի ճակատագրով հետաքրքրվածների աջակցությունը բուժհիմնարկի հետագայի և հնարավոր անդառնալի հետևանքները կանխելու համար։

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ՓԲԸ տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյան

09.05.2021»,-նշված է հայտարարության մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ գերիներին

Հաջորդ գրառումը

Իշխանավորները հստակ տեսնում են, որ «Հայաստան» դաշինքը գնում է իշխանություն վերցնելու․ դա իրենց անհանգստացնում է․ Քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանավորները հստակ տեսնում են, որ «Հայաստան» դաշինքը գնում է իշխանություն վերցնելու․ դա իրենց անհանգստացնում է․ Քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական