Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը  ընդամենը սիմվոլիկ բնույթ է կրում։ Սակայն ապագայում նմանօրինակ փաստաթուղթը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի արցախահայությունը կարողանա հետ վերադառնալ Արցախ՝ առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Դա արդեն այլ հարց է՝ հետագայի խնդիր, սակայն Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագիրը, այն է՝ Արցախի լուծարման փաստաթղթի չեղարկումը, ամեն դեպքում կարևոր է։ Ճիշտ է, այդ հրամանագիրը ներկա պահին ընդամենը խորհրդանշական բնույթ ունի, որովհետև, կրկնում եմ, քանի դեռ Հայաստանում իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ, նմանօրինակ հրամանագրերը գրեթե առ ոչինչ են. իսկ Նիկոլ Փաշինյանը և իր թրքաբարո թիմն  ավելի թուրք ու ադրբեջանցի են, քան թուրքերը»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերյան հայտնի դեպքերից մեկ ամիս հետո՝ 2023-ի հոկտեմբերի 19-ին, սակայն հրապարակվում է միայն հիմա, Գագիկ Համբարյանը նշեց՝ Սամվել Շահրամանյանի այս քայլն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ներարցախյան գործընթացներով։

«Դրանք այն գործընթացներն են, որոնք այժմ ծավալվում են Արցախի նախագահի ընտրությունների շուրջ, և Սամվել Շահրամանյանն, իմ կարծիքով, հրամանագիրն այս պահին հանրայնացնելով՝ փորձում է չեզոքացնել այն վտանգները, ըստ որոնց՝ ինքն է լուծարել Արցախի Հանրապետությունը։ Սա այն պարագայում, երբ նա բազմիցս է նշել՝ Արցախի լուծարման հրամանի ստորագրումը եղել է պարտադրված հենց ՀՀ իշխանությունների կողմից, քանի որ ՀՀ իշխանությունները շատ լավ իմացել են այդ հրամանագրի բովանդակությունը։ Սամվել Շահրամանյանն ունեցել է մեկ նպատակ՝ փրկել ՀՀ իշխանությունների անգործության արդյունքում վտանգված 120 հազար արցախցու կյանք»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Facebook-ի իր էջում այսօր հրապարակել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունն ու դրա կառուցվածքային միավորները լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին։  Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին» ՆՀ-657-Ն հրամանագիրն ընդունվել է՝ ելնելով բացառապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու անհրաժեշտությունից, կենսական շահերն ապահովելու հրատապ անհրաժեշտությունից, հիմքում ունենալով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց հիմնարար իրավունքների և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

 1. Անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին» ՆՀ-657-Ն հրամանագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

Հաջորդ գրառումը

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական