ԱՄՆ-ում բժիշկ է կյանքից հեռացել Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց երկու շաբաթ անց: Արտադրող ընկերությունը հերքում է ապտրաստուկի և տղամարդու մահվան միջև կապը, հայտնում է Daily Mail-ը:
Հրապարակումը գրում է, որ բժշկի մահվան մասին հայտնել է նրա կինը՝ Հայդի Նեկելմանը: 56-ամյա ամուսինը՝ Գրեգորի Մայքլը, պատվաստվել է Pfizer պատվաստանյութով դեկտեմբերի 18-ին, իսկ 16 օր անց մահացել է:
Կինը նշել է, որ ամուսինը լիովին առողջ էր, զբաղվում էր սպորտով, չէր ծխում և խմում էր շատ հազվադեպ:
«Իմ կարծիքով, նրա մահը 100 տոկոսով կապված է պատվաստանյութի հետ: Այլ բացատրություն չկա», – ասել է բժշկի կինը: