Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նրա՝ Շուշի գնալն ուղղակի փիառ էր». տան սեփականատերը պատմում է, թե ինչու էր արցախցի կինը փորձել Շուշի գնալ

07/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին խոսակցությունների ժամանակ Իզաուրան Բալասանյանն ասում էր՝ ես գնում եմ ռուս խաղաղապահների մոտ, հրաժարվելու եմ իմ ազգությունից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արցախցի կնոջ՝ Շուշի վերադառնալու պատճառի մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց այդ կնոջը վարձակալության հանձնած տան սեփականատերը։

Տան սեփականատերը չցանկացավ ներկայանալ, նշելով, որ ինքը իրավապահ համակարգում է աշխատում։

Նշենք, որ Շուշիի նախկին բնակիչ Իզաուրա Բալասանյանը օգոստոսի 1–ին 4 մանկահասակ երեխայի հետ որոշել է հատել Շուշիի սահմանը՝ այնտեղ ապրելու նպատակով, սակայն ռուս խաղաղապահների միջամտությամբ նրանք հետ են վերադարձել։ Իզաուրան NEWS.am-ի հետ զրույցում  պատմել էր, որ հարկադրված է այդ քայլին գնացել, որովհետեւ Արցախում կեցավայր չունի։ Նա հոկտեմբերի 1–ին Շուշիից դուրս է եկել եւ բնակություն հաստատել  Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցի հանրակացարանում։ Մեկ ամիս առաջ հանրակացարանի սեփականատերը տան վարձը  100 հազարից 150 հազար դրամ է դարձրել, որը Իզաուրան ի վիճակի չի եղել վճարել։

Մեզ հետ զրույցում տան սեփականատերը պատմեց, որ խնդիրը ոչ թե նրանում է, թե կինը անտուն է մնացել, այլ այն, որ իր ուզած վայրում չկա այդ տունը։

«Նրա՝ Շուշի գնալն ուղղակի փիառ է, որ ինքը փորձի ուշադրություն հրավիրի իր հարցին։ 2020 թվականի դեկտեմբերի սկզբին մեր հարեւաններից մեկը դիմել է մորս, թե մեզ մոտ մի աշխատող կա, ինքն է, իր կինն է, չորս երեխա ունեն, շուշեցի են, մնացել են դրսերում, գան ձեր տանը բնակվեն։ Ստեփանակերտում էլ ազատ բնակարան չկար։ Ես հրավիրել եմ, ասել եմ՝ թող գան, դիմեն։ Եկել են, կին ու տղամարդ, տղամարդը ներկայացել է Իզաուրայի ամուսին, հետագայում պարզվեց, որ նա պարզապես իր սիրեկանն է եղել։ Պայմանավորվել ենք, որ տան վարձակալության գումարը 100 հազար դրամ է, որը  տվյալ ժամանակահատվածի համար Ստեփանկարետում լավ գին է եղել։ Ի դեպ տունը կահավորված է եղել ամբողջությամբ, ենթակա է եղել միանգամից բնակեցման։ Նրանք տեղից էլ, գումարից էլ գոհ են եղել։ Որոշ ժամանակ անց հարեւանները ինձ սկսեցին հայտնել, թե գիտեք ինքն ով է, պատմեցին, որ իր տուն տարբեր տղամարդիկ են գալիս, մի սիրեկանը գալիս  մյուս սիրեկանի հետ վիճաբանություն են անում։ Նա առավոտից երեխաներին մենակ է թողնում ու գնում։ Մեր հարեւանները բազմաթիվ անգամ զանգել են ինձ, պատմել, որ բակում անընդհատ վիճաբանություններ են։ Պարզվել է, որ այդ կինը բնակվում էր Հադրութի շրջանում, ինքն այնտեղ տուն չուներ, այնտեղից փախել ու եկել է Շուշի, որտեղ նույնպես անշարժ գույք չի ունեցել, նա վարձով էր բնակվում այնտեղ»,- պատմեց տան սեփականատերը։

Նա ասաց նաեւ, որ արցախցի կինը մի քանի անգամ հանցագործություն է կատարել, մի դեպքով էլ կա հարուցված քրեակա գործ։

«Պետությունը տան վարձի 50 տոկոսը վճարել է միշտ, այսինքն՝ Իզաուրան ինձ վճարել է 50 հազար դրամ։ Ես մեկ ամիս շուտ նրանց ասել եմ, որ տունն ազատեն, խնդրել եմ, որ իր համար այլ բնակարան գտնի։ Փաստացի այդ կինը նպատակ չի էլ ունեցել իմ տնից դուրս գալու, նա ցանկանում էր տուն ստանալ։ Ես դիմել եմ Տարածքային կառավարման նախարարությանը, խնդրել եմ, որ ես ցանկանում եմ այդ պայմանագիրը խզել։ Նա գնում է տարբեր նախարարություններ, հայտնում է, թե ես գնացել ու իրենզ հագուստները դուրս եմ շպրտել, բայց իրականում նման բան չի եղել։ Ինձ զանգում են նախագահականից, թե այսպիսի բողոք ենք ստացել, խնդրում են, որ գոնե վարձի չափը իջեցնեմ, ես դարձնում եմ 80 հազար պայմանով, որ նա դուրս գա տնից մեկ ամիս անց, եկավ հունիս ամիսը, ինձ ասացին նախագահականից, որ տան հարցը լուծում են, ես հաշվի առնելով որ նա 4 անչափահաս երեխա ունի, համաձայնվեցի։ Ժամկետը լրացել է, գնացել ու ասել եմ, որ դուրս գան։ Նրան հարակից տարածքում գտնվող գյուղերում տուն էին առաջարկել, սակայն նա հրաժարվել է։ Նա լսել է, որ այն զոհվածների ընտանիքներին, որոնք կորցրել են նաեւ Շուշիում կամ Հադրությում իրենց տունը, տուն են տրամադրում, որոշել է մի տարբերակով ինքն էլ տուն ստանալ։ Նա ասել է՝ ես ինչի պիտի գյուղում ապրեմ, ուզում եմ Ստեփանակերտում ապրել։ Մինչեւ հիմա այդ տունը չեն կարողանում առնետներից մաքրել, նա այնքան կեղտոտ էր պահում տունը»,- ասաց տան սեփականատերը։

news.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները պետք է պահել եվրոպական քաղաքական ինստիտուտների օրակարգում

Հաջորդ գրառումը

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

01/06/2026
Նորություններ

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

01/06/2026
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական