Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը. Փաշինյան

15/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում, և ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար, ԱԺ-ում իր ելույթում այսօր  նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև այն պատճառով, որ մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում բռնություն, մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում ամենաթողություն, չի սիրել և չի սիրում անարդարություն։ Իսկ ի՞նչ կասեմ արդարության և արդարադատության մասին։ Միթե այստեղ մենք հասել ենք այն կետին, որ ուզում էինք հասնել և ո՞րն էր այդ կետը։

Իսկ մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։

Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վեթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով. նախ՝ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան և ճշգրիտ հավատարիմ ենք ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է։

«Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին ժողովրդական առածին և անհեթեթորեն ձգվող դատավարությունները, սրա թերևս ամենավառ օրինակն են։

Այդ մենթալիտետի համաձայն արդարադատություն կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի, և դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե՛ օպերատիվ, թե՛ քննչական, թե՛ դատախազական, թե՛ դատավորական օղակներում։ Ամո՞թ է արդյոք յոթ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։ Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը արած չլինեի նման վիճակ չունենալու համար՝ սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր և անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։

Բայց նշանակում է իմ ասածն արդյոք արձանագրում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն: Ո՛չ ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք և հրաժարվելու ենք, որ անկախ և արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ և աներկբա: Բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել և լուծել խնդիրները և այս ճանապարհին լինել սկզբունքային և հետևողական»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, որոնք վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում. «Պիտի աներկբա ասեմ, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության և կառավարության աջակցությունը։ Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով և դրանց լուծում փնտրելով:

Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն պրոբլեմի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգը էականորեն հեռացրել ենք ժողովրդից։ Նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը:

Ես գիտեմ և հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման  պրոբլեմի առաջ:

Բայց նախ, մենք այսօր էլ ենք կանգնած այդ պրոբլեմի առաջ և բացի այդ խնամի ծանոթ բարեկամ կապերը ինչպես և որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում։

Ինչու, ուրեմն, չենք հրաժարվում այդ ինստիտուտներից, ասելով դե քանի որ Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ կապերն ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, եկեք դատախազ չունենանք, եկեք քննիչ չունենանք, եկեք օպերատիվ աշխատող չունենանք։ Դեռ ավելին, արդարության և արդարադատության ոլորտում առկա պրոբլեմները և դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել և մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ, այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, աշխատավարձի, բակի, շենքի մարդիկ են, մեր կողքին ապրած և մեր կողքին ապրող։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը, որպես օպեր աշխատողների, քննիչների, դատախազների և դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել որպես երդվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունը, ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։

Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը արդար է ավելի քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած պատգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ և ցանկացած ոստիկան»,- հայտարարեց Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար. Աքար

Հաջորդ գրառումը

Մայիսի 9-ը պետք է կարևոր լինի ամբողջ աշխարհի և հատկապես Եվրոպայի ապագայի համար. Պեսկով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակելու ենք  գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ-ում. ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան. Փաշինյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրամիություն արտահանումը կրկնապատկվել է, բայց է՛լ ավելի ագրեսիվ ենք, և նպատակ ունենք քառապատկել, հնգապատկել մինչև տարեվերջ. Պապոյան

01/06/2026
Միջազգային

Փաշինյանը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի արտոնություններից՝ գումար վաստակելով Ռուսաստանի հաշվին․ Մեդվեդև

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

01/06/2026
Հաջորդ գրառումը

Մայիսի 9-ը պետք է կարևոր լինի ամբողջ աշխարհի և հատկապես Եվրոպայի ապագայի համար. Պեսկով

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական