Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր ատոմակայան կառուցելու՝ Տրոցենկոյի խոստումները մնացին պղպջակների մակարդակում. «Փաստինֆո»

13/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստինֆո»-ն գրում է. «Նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրում։ Ավելին՝ պաշտոնական հայտարարությունների մակարդակում նկատվում է հետընթաց, իսկ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին հայտարարած ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն էլ կարծես ընդհատակ է անցել։

Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ընդգծենք, որ շուրջ 10 ամիս առաջ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկվում են ոչ թե նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների հարցը, այլ օգտագործել էր «բանակցություններ» տերմինը՝ նշելով որ բանակցություններ են ընթանում նոր ատոմակայանի շուրջ։ Այդպիսով՝ փորձելով մեղմել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վաճառքի հետեւանքով առաջացած կոռուպցիոն սկանդալը։

2021թ. սեպտեմբերի 30-ին ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, ձեռք էր բերել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25 տոկոսը նվիրատվություն էր կատարել վարչապետի աշխատակազմին։ Դա կազմում է ԶՊՄԿ բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։ Տրոցենկոն նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» հանքարդյունաբերական ընկերության հիմնական բաժնետերն է։ Ընդ որում, բաժնետոմբերը ձեռք էին բերվել հրատապ հրավիրված դատական նիստով դրանք արգելանքից հանելուց հետո ու նույնքան էլ արագ կազմակերպվել էր վաճառքի գրանցումը։

ԱԺ ամբիոնից, խոսելով կոռուպցիոն այդ սկանդալի մասին, Նիկոլ Փաշինյանը, հայտարարել էր, թե ««Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության սեփականատերերից մեկի կողմից ՀՀ-ին եղել առաջարկ, առաջարկը քննարկել են ու տեսել, որ համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին»։

«Առաջին հերթին պղնձնաձուլարանի կառուցում, երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը։ «Գեոպրոմայնինգ»-ը ստանձնել է պղնձաձուլարանի ներդրումային պարտավորություններ, որոնք արձանագրվել են, ու կշարունակվի արձանագրումը, ու բանակցություններ է սկսել նոր ատամոկայանի շուրջ»,- հայտարարել էր Փաշինյանը։

ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն եւս հայտնել էր Հայաստանում նոր կայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին։

Լիխաչովը դեռեւս 2021 թվականի նոյեմբերին վերահաստատել էր, որ Տրոցենկոյի մոտ կա հետաքրքրություն՝ էլեկտրաէներգիայի նոր աղբյուրների հարցում՝ հաշվի առնելով Հայաստանում նրա նոր արդյունաբերական նախագծերը։

«Գիտենք, որ պարոն Տրոցենկոն, այստեղ այսպես ասած, խարիսխ է գցել»,- 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարել էր Լիխաչովը։

Այս հայտարարությունց անցել են ամիսներ, սակայն նոր ատոմակայանի շուրջ բանակցությունները ոչ միայն միս ու արյուն չեն ստանում, այլ անգամ բառամթերքն է մեղմացել։ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի խոսում նոր ատոմակայանի կառուցման բանակցությունների արդյունքների կամ ընթացքի մասին, այլ ընդամենն արդեն քննարկում են դրա հնարավորություններին վերաբերող հարցերը։ Իսկ Տրոցենկոն, որը միլիարդների ներդրումներ էր խոստացել, այլեւս չի երեւում թատերաբեմում։ Տպավորություն է, որ միմյանց տրված խոստումները մնացել են անկատար։ Արձանագրենք, որ Տրոցենկոն ներկա չէր Լիխաչովի ու Փաշինյանի երեկվա հանդիպմանը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի մարզում բախվել են պարսկական համարանիշներով երկու ավտոմեքենաներն ու «ԶԻԼ» բեռնատարը

Հաջորդ գրառումը

Շրի Լանկայում արցունքաբեր գազից մի ցուցարար է մահացել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Հաջորդ գրառումը

Շրի Լանկայում արցունքաբեր գազից մի ցուցարար է մահացել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական