Նյու Յորքում հրապարակայնորեն ոչնչացվել է 2000 մոտոցիկլետ, որոնք «ահաբեկում» էին քաղաքացիներին

10

«Նյու Յորքում արդեն երկար տարիներ գոյություն ունի խնդիր՝ կապված աղմուկ հանող մոտոցիկլետների և կվադրոցիկլետների հետ։ Տեղի բնակիչները տարիներով բողոքում են այդ աղմուկից։Նյու Յորքի ներկայիս քաղաքապետ Էրիկ Ադամսն իր առջև դրեց խնդիր՝ ազատվել այնպիսի տեխնիկայից, որն «ահաբեկում է» բնակչությանը։2022 թվականի սկզբից քաղաքի ոստիկանությունը բռնագրավեց ավելի քան 2000 մոտոցիկլետ և կվադրոցիկլետ, որոնց շահագործումն արգելված էր։Քաղաքապետը կազմակերպեց բռնագրաված տեխնիկայի հրապարակային ոչնչացում, բուլդոզերի օգնությամբ»:

Նյութը` «Երկաթե նժույգ» տելեգրամյան ալիքից