Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն ու նրա պատգամավոր աներձագը կեղծ պնդումներ են անում պետական սահմանի մասին

16/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմից հետո, մասնավորապես, Սյունիքի մարզում թշնամու հետ ձեւավորված նոր շփման գիծը, որի հետեւանքով վերջինիս վերահսկողության տակ անցան մինչ այդ ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի որոշ տարածքներ (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաստատված իբրեւ ՀՀ տարածք), վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրդեց շրջանառության մեջ դնել մանիպուլյատիվ եւ նույնիսկ կեղծ թեզ, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, գրում է Hetq.am-ը:

Վարչապետի կողմից շարունակ կրկնվող կեղծ պնդումները տիրաժավորվում են նրա կուսակիցների ու թիմի կողմից: Այն, ինչ ասում է Փաշինյանը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է: «Ֆեյք նյուզին» բնորոշ երեւույթ է նաեւ կեղծ լուրի տիրաժավորումը:

Օրենքն ընդունվել է ոչ թե 2010-ին, այլ 1995-ին

Սկսենք նրանից, որ երկրի գործադիր ղեկավարը նույն սխալը կրկնում է պարբերաբար, բայց դժվար է ասել՝ դա չիմացությունի՞ց է, թե՞ արվում է միտումնավոր: Խոսքն այն մասին է, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է ոչ թե 2010 թ. («նախկինների»՝ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում), այլ դեռես 1995 թ. նոյեմբերի 7-ին (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք), իսկ ուժի մեջ մտել է 1995-ի դեկտեմբերի 15-ին: Իսկ ահա 2010-ի հունիսի 24-ին օրենքում արվել են լրացումներ եւ փոփոխություններ (Սյունիքում Փաշինյանն այս մասին խոսելիս նշեց 2010 թ. մայիսի 24, ինչը նրա լրատվական թիմը սղագրության մեջ չի ուղղել):

Գուցե սա էական սխալ չէ, քանի որ ներկա իշխանությունը թիրախավորում է հենց 2010-ին արված լրացումները, սակայն փաստն այն է, որ հասարակությանը մատուցվում է ինֆորմացիա, թե 2010-ին ՀՀԿ-ի ու նրա կոալիցիոն գործընկերների վերահսկողության տակ գտնվող ԱԺ-ն ընդունել է մի այնպիսի օրենք, որով, ինչպես Փաշինյանն է ասում, «այդ սահմանները (մասնավորապես՝ Ադրբեջանի հետ – հեղ.) Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է եւ տեղորոշել է»:

Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել:

Սրան կանդրադառնանք ստորեւ, բայց մինչ այդ շեշտենք վարչապետի կողմից մի սխալ եւս: Փաշինյանի եւ նրա թիմի կողմից 2010 թ.-ի շեշտադրումը սխալ է, քանի որ նրանց թիրախավորած լրացումներն առաջին անգամ արվել են 2009-ի հոկտեմբերին, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի անունն առաջին անգամ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում հայտնվել է հենց այդ ժամանակ: Այս մասին ավելի մանրամասն կխոսենք ներքեւում:  

Այս օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ      

Վերը նշված օրենքը, ինչպես հուշում է դրա անունը, Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ այն ամրագրում կամ նկարագրում է ոչ թե ՀՀ-ի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների/մարզերի միջեւ: Պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001-ի նոյեմբերին եւ ուժի մեջ է 2001-ի դեկտեմբերից:

Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով… Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով: ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

Անկախությունից ի վեր ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի կնքել պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին, այդ հարցը բաց է: Այսինքն՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանում Ն. Փաշինյանի արած պնդումը ՀՀ-ի կողմից իր պետական սահմանների որոշման եւ տեղորոշման մասին կեղծ է: Հասկանալի է, որ ՀՀ-ն միայնակ չէր կարող որոշել որեւէ այլ երկրի հետ իր սահմանները, դրա համար միջպետական պայմանագիր է պետք կնքել, որը կոնկրետ Ադրբեջանի պարագայում չի արվել:

Իսկ ահա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ կարեւոր ենք համարում մեջբերել ՄԻՊ Արման Թաթոյանի պարզաբանումները, որոնք նա արել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ թշնամին GPS-ով եւ ինչ-որ քարտեզներով անարգել առաջանում էր, այդ թվում՝ ՀՀ տարածքում (թշնամու վերահսկողության տակ են անցել տարածքներ, որոնց վերաբերյալ, օրինակ, մեր քաղաքացիներն ունեցել են ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականներ), իսկ գործող իշխանությունն ամենաբարձր մակարդակով կրկնում էր «2010 թ. ընդունված օրենքի» մասին:

Թերեւս, նաեւ ի գիտություն գործող իշխանությունների՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այն ժամանակ շեշտել է.

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երեւույթներ են: Դրանք չի կարելի նույնացնել, ու առավել եւս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները:

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի կարգավորումները վերաբերում են վարչատարածքային միավորների ներքին սահմանագծմանը եւ չեն կարող իրավական հիմք ծառայել այլ պետությունների հետ սահմանների որոշման գործընթացների համար: Այսինքն՝ այս օրենքը պարզապես վերաբերում է Հայաստանի մարզերի կամ համայնքների վարչական սահմանների որոշմանը:

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը չի կարող մեկնաբանվել ու առավել եւս վկայակոչվել որպես իրավական հիմք այլ պետության հետ մեր երկրի սահմանների տեղորոշման ու փոփոխության համար: «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը վկայակոչելը հիմնավորելու համար ճիշտ չէ օգտագործել փաստարկ այն մասին, թե այն կիրառելի է օտար պետության հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացում, քանի որ մեր երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս օգտագործված են «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը, կամ խոսք է գնում այդ երկրի հետ սահմանների մասին:

ՀՀ սահմանների որոշման գործընթացում սա առավելագույնը կարող է լինել օժանդակող, երկրորդական նշանակության գործոն: Ադրբեջանի դեպքում առավել եւս մեր երկրի պետական սահմանների որոշման իրավական հիմքերի թվում այդ օրենքը հիմք ընդունելը ու այն էլ հրապարակային վկայակոչելը լուրջ վտանգներ է պարունակում, անգամ եթե օրենքն ունի թերություններ, որոնք այդպես էլ ժամանակի ընթացքում չեն շտկվել: Դա չի բխում թե՛ մեր երկրի անվտանգության ու սահմանների անխախտելիության, թե՛ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականից:

«Ադրբեջանի Հանրապետություն»՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն. ինչու՞, եւ ի՞նչ կփոխեր դա ՀՀ-ի համար

Ներկա իշխանությունը շեշտադրում է այն փաստը, որ 2010-ին նախորդ իշխանությունները լրացումներ են արել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ Սոթքից (Գեղարքունիք) մինչեւ Արաքս գետ (Սյունիք) ընկած հատվածում սահմանակից համայնքների վարչատարածքային սահմանները ներկայացնելիս նշել են, օրինակ, «Շուռնուխ-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծ՝ «Ա»-«Բ»»: Իսկ այս սահմանագծի նկարագրությունը տրվել է այսպես՝ ««Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սկսվել են С-500-ի առաքումները ռուսական զորքերին

Հաջորդ գրառումը

Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է եղել, ուժգնությունը՝ 3-4 բալ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է եղել, ուժգնությունը՝ 3-4 բալ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական