Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մոնտաժված հատվածները. Չորրորդ իշխանություն

08/02/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չորրորդ իշխանությունը գրում է.

Երևի քչերն են տեղյակ, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցը եթեր հեռարձակվելուց առաջ մանրամասն խմբագրվել է, և հարցազրույցի որոշ հատվածներ դուրս են մնացել։ Բարեբախտաբար՝ չհեռարձակված հատվածներից մի քանիսը հայտնվել են մեր խմբագրության տրամադրության տակ, որոնք էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

– Պարոն վարչապետ, բայց անկեղծ ասած՝ այդ ցուլերի և կարմիր զգեստի օրինակը երևի այնքան էլ հաջող չէր․․․ 

– Դե ես մեր անվտանգային հայեցակարգն եմ ներկայացնում։ Այ եթե, օրինակ, ջահել աղջիկը գիշերը խուլ փողոցով քայլում է, ու ինչ-որ խուլիգան դեմը կտրում է, ի՞նչ պիտի անի։ Պիտի յուբկան բարձրացնի ու ասի «դե շալվարդ իջեցրու»։ Որովհետև ինքը, յուբկան բարձրացրած, ավելի արագ կվազի, քան նա՝ շալվարը իջեցրած։

– Բայց մենք փախչելու տեղ չունենք, մեր տարածաշրջանից ո՞ւր պիտի փախչենք։

– Հա, էդ մասին չէի մտածել․․․ Դրա համար էլ ասում եմ, որ յուբկան բարձրացնելու ռազմավարությունը մեր անվտանգությունը չի երաշխավորում։ Բայց մենք, միևնույն է, հավատարիմ ենք մնալու այդ ռազմավարությանը․․․ Չէ, լավ, էս մասը կմոնտաժեք, ցուլերի մոմենտը կթողնեք։

– Լավ։ Պարոն վարչապետ, իսկ ինչո՞ւ եք անպայման ուզում, որ նոր Սահմանադրություն ունենանք։ Չէ՞ որ դրա համար հանրաքվե է պետք․․․

– Բա հենց դրա համա՛ր եմ անում։ Հիմա ով չի ալարում՝ ինձ ասում է «դավաճան», իսկ եթե հանրաքվեով անենք՝ կստացվի, որ ես մենա՛կ չեմ, մենա՛կ չեմ, մենա՛կ չեմ․․․  

– Իսկ ճի՞շտ է, որ Սահմանադրությունը փոխելը Ալիևի պահանջն է։

– Բանը․․․ Բանը․․․ Ես․․․ Ճիշտն ասած՝ հակառակը, ե՛ս եմ հայելային պահանջ ներկայացրել, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը Ադրբեջանում կայացվելիք հանրաքվեով ընդունվի։ Թող իրե՛նք որոշեն մեր Սահմանադրությունը, որ հետո չասեն՝ մենք ուրիշ ձև էինք պատկերացնում, մեր ուզածն ուրիշ բան էր։

– Լավ, իսկ ինչո՞ւ եք ուզում Հայոց պատմությունը դարձնել Հայաստանի պատմություն։

– Այ շատ կարևոր հարց տվեցիք։ Հայոց պատմությունը Խորենացին ա, չէ՞, գրել։ Հասկացանք, որ այն ժամանակ ԿԳՄՍՆ չկար, բայց նա ընդհանրապես հայ է՞ր։ Մի հատ ուշադիր լսեք․ վրացի, բյուզանդացի, ալբանացի, Խորենացի․․․ Նա նույնիսկ Հայաստանի քաղաքացի չէր, ինքն էլ Թուրքիայում էր ծնվել․․․ 

– Դե այդ տրամաբանությամբ՝ Մաշտոցն է՛լ էր Թուրքիայում ծնվել․․․ 

– Իմիջիայլոց շատ լավ գաղափար տվեցիք։ Մեր այբուբենն էլ․․․ Բայց՝ չէ, էդ թողնենք հաջորդ հարցազրույցին։

– Անցնենք ներքաղաքական հարցերին։ Ճի՞շտ է, որ Ձեր քաղաքական թիմը ճեղքեր է տալիս։

– Գիտե՞ք, հայրենասիրության նոր մոդելի մեր ընկալումների և, օրինակ, Ալեն Սիմոնյանի կարմիր ռեյնջ-ռովերի միջև մեծ ճեղք կա։ Եվ ընդհանրապես՝ մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամ պիտի հիշի, որ ունի եղբոր կնիկներ, բաջանաղներ, քավոր-սանիկներ, ու նրանք բոլորը կարող են հայտնվել մեր հակակոռուպցիոն պայքարի կիզակետում, հետևաբար՝ պարտավոր են հավատարիմ մնալ մեր գաղափարախոսությանը։

– Իսկ ո՞րն է ձեր գաղափարախոսությունը։

– Բանը․․․ Ո՞նց են ասում․․․ Էն որ․․․ Մի խոսքով՝ մեր գաղափարախոսությունն այն է, որ նրանք, ովքեր կկասկածեն, որ մենք ունենք գաղափարախոսություն, պիտի հիշեն, որ ունեն եղբոր կնիկներ, բաջանաղներ, քավոր-սանիկներ և այլն, ու պիտի ավելորդ հարցեր չտան։

– Շնորհակալություն, մեր հարցերը սպառվեցին։

Աղբյուր՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մոնտաժված հատվածները – 5 Փետրվարի 2024 – 4rd.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարծես ամբողջ Երևանն էր ներկա Գագիկ Գինոսյանի հոգեհանգստին

Հաջորդ գրառումը

Շրջանառության հարկ՝ «ըստ նորին մեծություն» Նիկոլի. ՄԱՍ 3

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026
Նորություններ

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Դանիելյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026
Նորություններ

ՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը

19/05/2026
Հաջորդ գրառումը

Շրջանառության հարկ՝ «ըստ նորին մեծություն» Նիկոլի. ՄԱՍ 3

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական