«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ Վիեննայի սինագոգի տեսքով:
Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նա հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին և Իսրայելին ուղղված քննադատական նկատառումներում նշել նաև հետևյալը. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: