Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նիկոլ, տղամարդ ե՞ս, արի դեմս կանգնի»․ որդեկորույս մայրը պահանջում է չեղարկել տոնակատարությունը. ankakh.am

13/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Դավիթ Գրիգորյանի մայրը՝ տիկին Գոհարը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ «գունագեղ տոնակատարության»։

Զոհված հերոսի մայրն իր հետ բերել է որդու լուսանկարը, եռագույն դրոշ, մոմ և որդու՝ Արցախի Հանրապետությունից ստացած մեդալը։

Երբեմն հունից դուրս գալով՝ որդեկորույս մայրը բղավում էր, դուրս հրավիրում Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ հենց նա պիտի պատասխան տա իր որդու առջև, թե ինչ գունագեղ տոն է պատրաստվում անցկացնել, երբ իրենց որդիների արյունը դեռ թաց է, գերիները նվաստացվում ու տանջանքների են ենթարկվում Բաքվի բանտերում, իսկ թուրքը զինված կանգնած է սահմանին։

«Ես դեմ եմ էս տոնակատարությանը, իմ երեխուն տարան սպանեցին, հողերը տվեցին, տո ինչ ասես տալիս են, հիմա էլ գերիների ճաշերի մեջ են թքում, Ալիևն ու՞մ շունա, որ մեր տղերքին տենց նսեմացնի, ա՛յ անթասիբներ, դուք էտ պոռնիկ Ալիևի չափ էլ չկա՞ք, ա՛յ ծախվածներ»,-ասում էր զոհված զինվորի մայրը։

Տիկին Գոհարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ «գունագեղ տոնակատարության» մասին հայտարարությունից հետո ինքը չի կարողանում այցելել որդու շիրիմին։

«Գնամ տղուս ի՞նչ ասեմ, ասեմ՝ քեֆ են անու՞մ քո համար։ Արի՛ պատասխան տուր հայ մորը, Նիկոլ։ Թե տղամարդ ես, արի դեմս կանգնի, պատասխան տուր։ Ես չեմ կարում գնամ իմ տղու գերեզմանին»։

Գոհար Գրիգորյանի խոսքով՝ կառավարության շենքի մոտից չի հեռանալու այնքան, մինչև չեղյալ չհայտարարվի նախատեսված տոնակատարությունը։

«Ես արդեն խանգարվում եմ։ էս մի տարի է՝ սպասում եմ, ձեն չեմ հանում, ասում եմ՝ էն գերիների հարցը կա, գոնե էտ երեխեքին բերեն, նոր։ Բայց արդեն էլ սուս չեմ մնալու, սրանք մեզ ձեռ են առնում։ Հլը եկեք տեսնեմ էտ ո՞ւմ տղուն եք ձեռ անում»,-բղավում էր մայրը՝

Տիկին Գոհարը կոչ արեց զոհված զինվորների մայրերին՝ միանալ իրեն և պահանջել, որպեսզի չեղարկվի տոնակատարությունը։

«Հայո՛ց մայրեր, վե՛ր կացեք, եկեք էստեղ, ես ձեր ճանապարհածախսն էլ կտամ, հաց էլ կառնեմ, վեր կացեք եկեք, որ էս բեմը էստեղ չլինի»։

Դավիթ տիկին Գոհարի մինուճար որդին էր։ Ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), այս տարվա հունվարի 25-ին պիտի զորացրվեր, երբ պատերազմը կսվեց։ «Ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավա, ասում էի՝ բալա ջան, ես գիտեմ, որ դու դուխով ես, բայց էն կրակները, քիմիան որ թափում են, ախր մենք տեսնում ենք ինչա կատարվում»։

Մոր հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 26-ին։ Ասել էր՝ մամ, սենց բան կինոներում էլ չեք տեսել։ Դավիթը զոհվել է նոյեմբերի 2-ին, իսկ մինչ այդ հիվանդանոցում է եղել, վիրավոր, բայց նույնիսկ այդ վիճակում հետ է գնաց մարտի դաշտ՝ ընկերների մոտ։

«18 օր տղուս ման եմ եկել։ Երեխես Հերացիում, ես հասել եմ Արցախ, էնտեղ էլ ոչ ոք ոչ մի բանից խաբար չէր, ինձ էին հարցնում՝ տղեդ ուր էր, ինչ էր։ Հետո ընկերներին եմ գտել, նոր իմացել եմ ինչ է կատարվել։ Ես իմ ոտքով մտել եմ սառնարան, տղուս տեսել։ Պատկերացրեք՝ մարդու ինչ օրը հասցնեն, որ տղու դիակը սառնարանում տեսնի, ասի՝ փառք քեզ Աստված, որ գոնե էտ վիճակում գտա»։

Տիկին Գոհարն ասում է՝ այլևս չի լռելու, հատկապես, որ իր որդին և նրա նման տղաներն իրենց արյունը թափեցին, որ Հայրենիքը պահեն բայց այսօր արդեն խոսում են թուրքի հետ բարեկամության մասին։

«Էդ տղերքը  բլուրներ դարձան, որ սրանք հողերը տան թուրքի՞ն, թուրքին բերեն Հայաստան, լոլիկ վաճառե՞ն։ Հիմա էլ քեֆ են անում։ Թող մեզ սպանեն, հետո իրար հետ քեֆ արեք։ էտ գունագետ տոնակատարությունը մենակ իմ դիակի վրայով կանեն»։

Ասում է՝ որդին Բուլղարիայում է ծնվել, հնարավորություն ուներ բանակ չգնալու, Բուլղարիա տեղափոխվելու, բայց ասել է․ «Մամ, եթե ամեն տղա տենց անի, թուրքը գա մտնի մեզ կոտորի, լավ կլինի՞։ Ասեց՝ ես իմ հայրենիքի զինվորն եմ, պիտի պաշտպանեմ ու վերջ։ Իմ տղեն կպաշտպաներ իր հողը, պետք լինի, ես էլ կգնամ։ Դուրս արի, Նիկո՛լ, դուխով չէի՞ր։ Ես քեզ չեմ էլ ընտրել, դու ո՞վ ես, որ քեզ ընտրեի։ Ոչ մեկին էլ չեմ ընտրել, որովհետև էսօր չկա Մոնթե ու Գարեգին Նժդեհ, որ հողը պահի, ոչ թե սրանց նման ծախի թուրքին»։

Հունից դուրս եկած կինը մեկ կանչում էր՝ Նիկո՛լ, դուրս արի, մե՛կ որդու նկարի առջև ծնկի եկած հեկեկում ու ասում․ «Կներես, բալես, կներես․․․»։

ankakh.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թալիբները հերքել են «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդին աջակցության մասին տեղեկությունները

Հաջորդ գրառումը

Տերմինների ընտրությունը (միջանցք, թե ազատ հաղորդակցության ապահովում) որևէ իրավական արժեք չունի, արժեք ունի բովանդակությունը՝ ամրագրել մաքսային և սահմանային հսկողություն, թե՝ ոչ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
Նորություններ

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Տերմինների ընտրությունը (միջանցք, թե ազատ հաղորդակցության ապահովում) որևէ իրավական արժեք չունի, արժեք ունի բովանդակությունը՝ ամրագրել մաքսային և սահմանային հսկողություն, թե՝ ոչ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական