Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ավելի քան բնականոն է համարում, որ ՔՊ-ն ցանկանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել ֆեյսբուքյան էջում հայհոյանք և արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածող Ալեքսանդր Սիրունյանին։
«Այս Ազգային ժողովը, որը Նիկոլին ընտրել է վարչապետ, սատանային էլ իր աստված կընտրի. ոչ մի խնդիր չկա, զարմանալ պետք չէ, որ Սիրունյանի նմանը կլինի ԲԴԽ անդամ։ Սիրունյանի նմանը կարող է անգամ լինել մյուս վարչապետ։
Ես միայն «ուրախ» կլինեմ, եթե Սիրունյանին ընտրեն ԲԴԽ անդամ, որպեսզի եթե ինչ-որ մեկը միամտաբար հույս ուներ, որ ԲԴԽ-ն ինչ-որ կապ ունի իր սահմանադրական առաքելության հետ, դրանով հույսը կավարտվի։ Նաև այն դատավորները, որ ունեն արժանապատվություն, կհասկանան, թե ով է իրենց վերահսկողը և իրենց պատասխանատվության ենթարկողը, որովհետև ով ճանաչում է Սիրունյանին, էլ բառեր պետք չի ասել. Սիրունյանն ինքնին արդեն հայհոյանք է։ Կարելի է ասել Սիրունյան, և այդ մարդը կվիրավորվի»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը կրկին ընդգծեց՝ ինքն ուրախ կլինի, որ Ալեքսանդր Սիրունյանն ընտրվի ԲԴԽ անդամ. «նիկոլական ԲԴԽ-ում, իհարկե, պետք է լինի Սիրունյանը. բա հո նորմալ մարդ չի՞ լինելու»։
«Ալեքսանդր Սիրունյանը լրիվ իրենց թեկնածուն է, ԲԴԽ անդամն է, և այս իշխանության օրոք շատ նորմալ է այդ ամեն ինչը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։
Անդրադառնալով իրավապաշտպան և մի շարք այլ ՀԿ-ների՝ ԱԺ-ին ուղղած կոչին՝ չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը, փաստաբանը վստահություն հայտնեց՝ մեր երկրում ո՛չ իրավապաշտպան հանրույթ, ո՛չ էլ իրավապաշտպան կազմակերպություններ գոյություն չունեն։
«Դա բլեֆ է, դրանք Սորոսի ֆոնդից սնվող կազմակերպություններ են, ընդամենը բիզնես պրոյեկտներ։ Ես ունեցել եմ պաշտպանյալներ՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, ի պաշտպանություն որոնց այդ «իրավապաշտպան» հանրույթը որևէ խոսք չի ասել, երբ ակնհայտ է, որ այդ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են։
Այնպես որ խոսքն ընդամենն իշխանական լափամանից օգտվելու մասին է, կամ իրենք իրենց թեկնածուին են ուզում «բրդել», կամ ուզում են հիշեցնել, որ իրենք կան։
Նորից եմ ասում՝ Նիկոլին վարչապետ ընտրած ԱԺ-ն Սիրունյան էլ կընտրի, Սիրունյանի Սիրունյան էլ կընտրի, ինչ ասես՝ կընտրի ԲԴԽ անդամ»,- ամփոփեց Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր հերթին երեկ տարածել էր Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումները, որտեղ ատելության քարոզ էր ու հայհոյանքներ։