Շատ հարցերում կապիտուլիացիան իշխանությունը չունի տրամաբանություն. բոլոր արտաքին լուրջ ուժային կենտրոններին ամեն ինչ խոստանալով այս պահին աննախադեպ իրավիճակ է ստեղծել, եւ բոլոր այդ ուժային կենտրոններն իրենց «փայն» ուզում են։ Ընդ որում՝ ուզում են միաժամանակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
Նրա խոսքով ստեղծված իրավիճակում ՀՀ կապիտուլյացիոն ռեժիմը չի կարող հասցնել բոլորին տալ այն, ինչ իրենից ուզում են։
«Եթե ՀՀ-ն այսօր դուրս գա Իրանի դեմ, շատ լուրջ խնդիրներ է ունենալու, եթե Իրանին պաշտպանի, լուրջ խնդիրներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և այստեղ պետք է չէ մոռանալ Էրդողանի և Փաշինյանի փոխադարձ դրական ազդակների մասին։ Եվ, ի վերջո, ամենակարևորը ՌԴ-ի որոշումն է՝ որին հակառակվել ևս չի կարող։
Ավելին, պետք է հաշվի նստի այդ որոշումների հետ։ Չմոռանանք նաեւ ԱՄՆ շահերը, ԵՄ-ին, ու ստացվում է մի իրավիճակ, որ բոլորն ասում են՝ արա այն, ինչ խոստացել ես», – ասել է Բաբայանը։
Նա չի բացառել, որ այս համատեքստում, առանց որևէ ակցիայի, առաջանա իքս պահ, որ այս ռեժիմը ներկայացնող անձը չկարողանա տալ այն, ինչ խոստացել է, և այդ նույն կենտրոնների ճնշման տակ ուղղակի պետք է փնտրի մեկ կենտրոն, որն իրեն կօգնի լքել երկիրը և ապաստանով ինչ-որ մի տեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր` Փաստինֆո