Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Նիկոլին դեմ են տվել պատին. X պահի նա ստիպված կլինի փնտրել ապաստան եւ երկիր, որը կօգնի լքել Հայաստանը. Վահան Բաբայան (տեսանյութ)

Շատ հարցերում կապիտուլիացիան իշխանությունը չունի տրամաբանություն. բոլոր արտաքին լուրջ ուժային կենտրոններին ամեն ինչ խոստանալով այս պահին աննախադեպ իրավիճակ է ստեղծել, եւ բոլոր այդ ուժային կենտրոններն իրենց «փայն» ուզում են։ Ընդ որում՝ ուզում են միաժամանակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Նրա խոսքով ստեղծված իրավիճակում ՀՀ կապիտուլյացիոն ռեժիմը չի կարող հասցնել բոլորին տալ այն, ինչ իրենից ուզում են։

«Եթե ՀՀ-ն այսօր դուրս գա Իրանի դեմ, շատ լուրջ խնդիրներ է ունենալու, եթե Իրանին պաշտպանի, լուրջ խնդիրներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և այստեղ պետք է չէ մոռանալ Էրդողանի և Փաշինյանի փոխադարձ դրական ազդակների մասին։ Եվ, ի վերջո, ամենակարևորը ՌԴ-ի որոշումն է՝ որին հակառակվել ևս չի կարող։

Ավելին, պետք է հաշվի նստի այդ որոշումների հետ։ Չմոռանանք նաեւ ԱՄՆ շահերը, ԵՄ-ին, ու ստացվում է մի իրավիճակ, որ բոլորն ասում են՝ արա այն, ինչ խոստացել ես», – ասել է Բաբայանը։

Նա չի բացառել, որ այս համատեքստում, առանց որևէ ակցիայի, առաջանա իքս պահ, որ այս ռեժիմը ներկայացնող անձը չկարողանա տալ այն, ինչ խոստացել է, և այդ նույն կենտրոնների ճնշման տակ ուղղակի պետք է փնտրի մեկ կենտրոն, որն իրեն կօգնի լքել երկիրը և ապաստանով ինչ-որ մի տեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո