Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի․ «Փաստ»

27/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ֆիկտիվ հրաժարական տվեց, սակայն արձանագրենք, որ հրաժարականից հետո նա չի կարող շարունակել պաշտոնավարել, այլ փոխվարչապետներից մեկը պետք է ստանձնի վարչապետի պարտականությունների կատարումը:

Ճիշտ է՝ վահագնհովակիմյանական իրավագիտությունը պոզով-պոչով մի բեջուռա կենդանի է, ինչպես սիրում էր ասել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն եթե Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի պարտականությունները կատարող, ապա, ըստ իրավաբանների, առաջ է գալիս ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը. իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Ի դեպ, 2018 թ.-ին Հանրապետության հրապարակում, խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, Նիկոլ Փաշինյանը բառացի ասում էր, որ վարչապետի հրաժարականի դեպքում (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է) նա չի կարող կատարել վարչապետի պարտականությունները։ Եվ այդպես էլ եղավ։

Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները կատարում էր Կարեն Կարապետյանը։ Ինչևէ, անցնենք առաջ, քանի որ այս իշխանությունների օրոք իմաստ չկա խոսել Սահմանադրությունից, օրենքներից, իրավունքից. Նիկոլն ու իր թիմն արդեն այնքան են շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, որ մեկ անգամ ավել-պակասը նրանց համար արդեն խնդիր չէ։ Եվ հարցը ոչ միայն իրավական է, այլ քաղաքական և բարոյական։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս Հայաստանի գրեթե բոլոր մարզերի գյուղերում ու քաղաքներում խայտառակ լինելուց հետո, համատարած հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ, ինչը 3 տարվա անփառունակ կառավարման, երկիրը քանդելու, հայրենիքի մի մասը թշնամուն զիջելու և մի ողջ սերունդ բայրաքթարների տակ ուղարկելու հետևանքն էր։

Սակայն նրա հրաժարականը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական հարթությունում չէ, ո՛չ էլ հաղթանակ է, քանի որ, ցավոք, մենք բավարար կամք ու վճռականություն չունեցանք, որ նա նոյեմբերի 10-ին, 11-ին, թեկուզ 25-ին այլևս չհանդիսանար ՀՀ վարչապետ, ավելին՝ նստած լիներ մեղադրյալի աթոռին, կամ իր համար լավագույն դեպքում լքած լիներ երկիրը։ Ցավալի է, որ մենք ընտրեցինք այս ճանապարհը, որ պատերազմում կապիտուլացվածը նորից մասնակցի ընտրություններին՝ հույս փայփայելով կեղծիքով, ստով, մանիպուլ յացիաներով, ընտրախախտումներով նորից զավթել իշխանությունը։

Նիկոլի հրաժարականը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իշխանությունը ժողովրդին պատկանելու և այդ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իր իսկ հնչեցրած թեզերի հետ։ Դրանք հերթական լոլոներն են, որոնք վարչապետի աթոռին սոսնձված մարդը թանկով վաճառում է հայ ժողովրդի վրա։ Միշտ է այդպես արել՝ երբ նեղն է ընկել, հիշել է ժողովրդին, միշտ ժողովրդի անվան տակ արել այն, ինչ ուզել է, սակայն երբ ձախողել է, մեղքը բարդել է կա՛մ ժողովրդի, կա՛մ նախկինների, կա՛մ բանակի վրա։ Ու ընդհանրապես, իրենից բացի, բոլորի վրա…

Այդուհանդերձ, Նիկոլը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի: Ավելին՝ միակ ղեկավարն է, որն իր հետևից թողնում է ավերակներ, տասնյակ հազարավոր գերեզմաններ, խեղված ճակատագրեր ու խորտակված հույսեր։ Ու նա այս ամենի ֆոնին գնում է ընտրությունների նախ՝ հույսով, որ, այնուամենայնիվ, կհաջողվի իրեն նորից զավթել իշխանությունը, և երկրորդ, որն ավելի իրատեսական է, ցույց տալու, որ երկրում կան x քանակությամբ մարդիկ, ովքեր պատրաստ են իր հետ կիսելու այս 3 տարիների բոլոր ձախողումներն ու պարտությունները։

Նա չի ուզում լինել միակ ատելին ու մերժվածը, նա ուզում է հասարակության մի մասին դարձնել իր մեղսակիցը։ Սակայն, ինչ էլ լինի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկի խորհրդանիշն ու մարմնավորողը։ Ամփոփենք. Ռոբերտ Աբաջյանի պապիկ կեղծողը, 44 օր պատերազմ կեղծողը փորձելու է կեղծել նաև ընտրությունները։ Կհաջողվի դա նրան, թե ոչ, կախված է այն գործիքակազմից, որը կկիրառի ընդդիմությունը։

Ասել եմ քանիցս, նորից կրկնեմ՝ ընտրություններում հաղթելը Նիկոլի համար կենաց – մահու խնդիր է, քանի որ նա շատ լավ հասկանում է, թե ինչ տեղի կունենա իր ու իր թիմի հետ պարտության դեպքում։ Եվ երկրորդ՝ չեմ զլանում կրկնել, քանի որ ճշմարտությունից չենք կարող փախչել։ Նիկոլն ու Հայաստանն անհամատեղելի են։ Պետք է լինի կա՛մ ինքը, կա՛մ Հայաստանը։ Եվ, այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, կունենան, սակայն այդ ապագայում ապագա չի կարող ունենալ հայ ազգի ապագան մազից կախած քաղաքական այս խմբակը»։

«Փաստ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանում ժողովրդավարությունը գնդակահարվել է Փաշինյանի իշխանության կողմից ու արդեն իսկ խորը թաղված է». «Փաստ»

Հաջորդ գրառումը

Ո՞ր խմբակցությունն աներձագին «փուռը կտա»․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ր խմբակցությունն աներձագին «փուռը կտա»․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական