«Մենք հետևողականորեն պայաքարելու ենք մեր ընկերների ազատության համար»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Մխիթար Զաքարյանի կենսագրականը։
«Մենք գործ ունենք մի անձի հետ, ով 44-օրյա դավադիր պատերազմի առաջին օրվանից կանգնած է եղել սահմաններում, հայրենիքի պաշտպանության առաջին գծում։ Քիչ առաջ ականատես եղանք, որ խախտվեց ընտրելու իրավունքը, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ընտրելու իրավունքը խախտվեց․ այն քաղաքական մեծամասնությունը, որ տեղի անտեղի , գիշեր-ցերեկ խոսում է ընտրական իրավունքի ազատության մասին այսօր, իր իսկ վարքագծով, այս իրավունքը ոտնակոխեց»։