Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նա, ով քննադատում է Փաշինյանին կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է նրա բացահայտ սպառնալիքին. քաղաքագետ

13/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ատելության խոսքը, հայհոյանքը հենց Փաշինյանի հետ են մտել քաղաքակն դաշտ, ցինիզմն ու թշնամանքը հենց նրա հեղիանկային իրավունքն են, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ, ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանը։

«Հանգիստ քարոզարշավ էր սկսվել, 3-4 օր առանցքային քաղաքական ուժերը պտտվում էին տարբեր քաղաքաներում ու մարզերում, ներկայացնում իրենց մոտեցումները։ Ընդ որում՝ ընդդիմադիր ուժերը առաջինը չեն նախաձեռնել անձնական թիրախավորումը, մրցակցին ոչնչացնելու մոլուցքով չեն տառապել։ Առաջինը Նիկոլ Փաշինյանը սկսեց այն, ինչ իրեն է բնարոշ։ Այդ մարդն ընդդիմություն կլինի, թե իշխանություն կլինի, մեկ է՝ մարդու բնույթը չի փոխվում»,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ ոչ վաղ անցյալում նույ Փաշինյանը հայտարարում էր՝ ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք է ընդունել ավելի տոլեռանտ և հարգալից լինելու համար։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ Փաշինյանի այդ հայտարարությունից անցել է հազիվ մեկ ամիս, և նա արդեն երեկ բացահայտորեն խախտել է իր իսկ կողմից անոնսած կանոնագիրքը։

«Հերթական անգամ ապացուցվեց, որ Նիկոլ Փաշինյանը և հետևողականությունը հակոտնյա հասկացություններ են։

Նա երեկ բացահայտ սպառնալիք հնչեցրեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Այսինքն՝ որևէ մեկը, ով քննադատում է Փաշինյանին կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է նրա բացահայտ սպառնալիքին։

Բայց ավելի վատն այն է, որ երեկվա այդ սպառնալիքից հետո դատախազությունը հաղորդագրություն է տարածում, որ դիմել են Բելառուսին՝ Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու հարցով։ Սա դեմոկրատիայի բոլոր սկզբունքների խախտում է։ Պետության ղեկավարը հնչեցնում է սպառնալիք, որը դառնում է իրավապահ մարմինների պատժիչ գործիքակազմ, քաղաքական պատվերի դրսևորում։ Այսինքն՝ պետական ինստիտուտներն այն աստիճանի են արժեզրկվում, որ դառնում են Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվեհարդարի գործիքը։ Իսկ 10 օր առաջ բոլորը եվրոպացի էին դարձել»,- ասաց քաղաքագետը։

Սուրեն Սուրենյանցը շեշտեց՝ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ Փաշինյանի սպառնալիքներն ինդիկատոր են, որ վերջինից ամենաշատն է վախենում։

«Նա ինչ-որ ինֆորմացիաների հիման վրա կորցնում է ինքնատիրապետումը, և սա խոսում է երկու բանի մասին. մի կողմից բացահայտվում են Փաշինյանի վախերը, որ այլևս չի տիրապետում իրավիճակին, մյուս կողմից՝  իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ռեպրեսիվ հրամաններ է տալիս։ Ըստ էության՝ նա փողոցային բառապաշարով դատախազին հրահանգ է տվել։

Բան ունես՝ մրցակցիդ ծրագրի, ասելիքի և կերպարի հետ վիճի։ Հարց՝ նո՞ր իմացավ, որ Նվեր Ծառուկյանը երկրում չի, այսինքն՝ ընտրողական արդարադատությունն իրավական պետության գերեզմանափորն է։ Առնվազն մեկ տարի է՝ այս մարդն իրական արդարադատության գերեզմանափոր է դարձել»,- նշեց Սուրենյանցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վանդալիզմի է ենթարկվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

Հաջորդ գրառումը

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից 2 օր առաջ կառավարությունն արցախցիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական