«Այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը գործում են խիստ ժողովրդավարական, ժողովրդավարության տառին համապատասխան։ Երբեման զարմանում ես մեր ոստիկանության համբերության վրա։ Նրանք փայլուն կատարում են իրենց ծառայությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա կրկնել է, որ ցույցերի ժամանակ ոստիկանության գործողությունները գնահատում է խիստ ժողովրդավարական։ Իսկ ցուցարարների՝ Կառավարության թիվ 3 շենքի մոտ իրականացրած բողոի ակցիայի մասին ասել է. «Ինձ համար խիստ անհասկանալի է Կառավորթւյան շենք մուտք գործելու մղումները, օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետևենք, ցանկացած անձ, որ իրականացնում է ոչ օրինաչափ գործողություն, պետք է իմանա, որ զսպման գործողություններ պետք է կրառեն իր նկատմամբ»։
Ավանեսյանը 2022-ին ընդդիմության գլխավորությամբ ցուցարարների՝ նախարարությունների շենք մուտք գործելու և 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարների՝ Ռադիոտուն մուտք գործելու գործողությունների միջև ոչ մի ընդհանրւթյուն չի տեսնում։





