Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը արքայազն Հարիի ծնվելուց հետո փոքր-ինչ հուսախաբ է եղել։ Նա հուսով է եղել, որ դուստր կունենան։
«ABC News»-ը, հղում անելով արքայադուստր Դիանայի եւ ընկերուհիների՝ մինչեւ այս չհրապարակված զրույց-ձայնագրությանը, գրում է, որ 1984-ին՝ արքայազն Հարիի ծնվելու օրը, այն ժամանակ թագաժառանգ Չարլզը սրտնեղել է զոքանչի՝ Դիանայի մոր մոտ՝ ասելով․ «Կարծում էինք՝ աղջիկ կլինի»։ Արքայադստեր մայրը կտրուկ է պատասխանել․ «Ուրախ եղիր, որ առողջ երեխա եք ունեցել»։
Լրատվականը գրում է, որ այդ նույն զրույցի ժամանակ Լեդի Դին ընկերուհիներին անկեղծացել է, որ իր եւ Չարլզի ամուսնությունը «հասուն չէ»։
Ս․Վ․