Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մուստաֆաևի այցը գաղտնի պահելը խոսում է երկրի տոտալ ավտորիտարիզացման և հանրային հաշվետվողականության տոտալ բացակայության մասին. Պողոսյան

29/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պահին կարելի է քննարկել ադրբեջանական պատվիրակության երևանյան այցի երկու հիպոթեզ՝ առաջինն անվտանգային խնդիրներն են. ըստ ՀՀ իշխանությունների՝ այցը հայ հասարակությունից գաղտնի է պահվել՝ անվտանգային նկատառումներից ելնելով։ Երկրորդ հիպոթեզն այն է, որ հատկապես արտաքին քաղաքականության մասով հաշվետվողականության տոտալ բացակայությունը գործող իշխանությունների համար դարձել է բավական ընդգծված ձեռագիր։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցին։

«Հաստատվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետությո՛ւնն էլ է ինքը, ժողովո՛ւրդն էլ է ինքը, ԱԳ նախարա՛րն էլ է ինքը, դատավո՛րն էլ, դատախա՛զն էլ, Սահմանադրական դատարա՛նն էլ։ Հետևաբար որևէ մեկին հաշվետվություն ներկայացնելու կարիք և ցանկություն իշխանությունները կարծես թե չունեն։

Եթե խոսքն առաջին՝ անվտանգային հիպոթեզի մասին է, ապա այն վկայում է ավելի խորքային խնդիրների մասին։ Եթե ՀՀ իշխանությունները համարում են, որ կա անվտանգային այնպիսի ռիսկ, որ ադրբեջանական պատվիրակության այցը գաղտնի պահվի, ապա դա նշանակում է, որ խաղաղությունը ֆեյք է, և այդ օրակարգը բացառապես վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի իշխող էլիտաներին, այսինքն՝ սա պայմանավորվածություն է երկու երկրների քաղաքական էլիտաների միջև, և այստեղ չկա որևէ ժողովրդական հենք։ Անվտանգային ռիսկեր կան այն երկրներում, որտեղ կան չհանգուցալուծված՝ սառը կամ տաք փուլում գտնվող կոնֆլիկտներ։

Իսկ մյուս հիպոթեզը, որ ՀՀ իշխանություններն անհրաժեշտություն չեն տեսնում ժողովրդին ինչ-որ բան ասել, սա արդեն այլ բանի մասին է խոսում. սա խոսում է երկրի տոտալ ավտորիտարիզացման մասին, որտեղ հաշվետվողականությունը փոխակերպվում է երկաթե մանդատի թափահարմամբ։ Երկու դեպքում էլ խոսքը պետության դեֆորմացիայի և հանրային վերահսկողության ապալեգիտիմացման մասին է, ինչը Հայաստանի նման երկրի համար կարող է չափազանց բարձր գին արժենալ»,- ասաց Արա Պողոսյանը։

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության այցի հնարավոր նպատակին՝ քաղաքագետը հիշեցրեց՝ քանի որ Շահին Մուստաֆաևը զբաղվում է լոգիստիկ, հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներով և զբաղեցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահի պաշտոնը, կարելի է ակնկալել, որ այցի ընթացքում հենց այս բնույթի խնդիրներ են քննարկվելու։

Մեր զրուցակիցը միաժամանակ հիշեցրեց՝ երեկ Թուրքիայում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։

«Կարծում եմ՝ այս պարագայում սա ընդհանուր շղթայի մասն է և մեծապես վերաբերվում է լոգիստիկ խնդիրներին՝ հատկապես երկաթուղուն, և այս հանդիպումների համընկնումը պատահական չէ։ Հետևապես հակված եմ, որ խնդիրներից գոնե մեկը վերաբերում է երկաթուղու հնարավոր ապաշրջափակմանը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ից հաստատել էին՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

Պետական գերատեսչությունից միաժամանակ նշել էին՝ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն։

Նշենք, որ այս պահի դրությամբ ԱԳՆ-ն այցի օրակարգը չի հրապարակել։ Հայտնի է միայն, որ ադրբեջանական պատվիրակությունն այս պահին Աղվերանում է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք. Բագրատ Սրբազանը նամակ է ուղարկել Գլխավոր դատախազին

Հաջորդ գրառումը

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. հայտարարություն. Մայր Աթոռ

19/05/2026
Նորություններ

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին․ Սամվել Կարապետյանը՝ The Insider-ի հրապարակման մասին

19/05/2026
Հաջորդ գրառումը

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին․ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական