Մոտ է վտանգը, որ մեկ օրում Ադրբեջանը սահմանային և ոստիկանական անցակետեր կտեղադրի Հայաստանն Արցախին կապող կարևորագույն հատվածում. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

13

Նիկոլ Փաշինյանն ուզում է ստեղծել սահմազատման և սահմանագծման մի հանձնաժողով, որի առաջին խնդիրն է լինելու սահմանագծել Գորիսի Տեղ գյուղից Հայաստանն Արցախին կապով 5կմ-անոց հատվածը: «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.

«Փաշինյանն արդեն իսկ Ալիևին խոստացել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա նշանակում է, որ մոտ է վտանգը, որ մեկ օրում Ադրբեջանը սահմանային և ոստիկանական անցակետեր կտեղադրի Հայաստանն Արցախին կապող կարևորագույն հատվածում և կզրկի Արցախ այցելելու հանարվորությունից»,-ասաց Ղազարյանը:

Նա հայարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում պայմանավորվածություն էր ձեռք բերել Ալիևի հետ, որ մինչև ապրիլի վերջ կստեղծվի սահմանազատման և սահմանագծման հարցերով հարցերով զբաղվող հանձնաժողով,ինչպես նաև խաղաղության համաձայնագիրը մշակող հանձնաժողով, սակայն «Դիմադրության» շարժմանը հաջողվել է կանխել այս ամենը:

Աղբյուր` Փաստինֆո