Մոսկվայում հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

8

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողին՝ ի հիշատակ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից։

Նշվում է, որ արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դիվանագետներ և ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ ներկայացուցիչներ: