Սերգեյ Սոբյանը հայտարարել է ՌԴ մայրաքաղաքում միգրանտների թվի 40%-ով նվազման մասին: Այդ մասին քաղաքապետը պատմել է «Ռոսիա 1»-ի եթերում:
«Մոսկվայում միգրանտների թիվն անհամեմատ փոքրացել է` 40 տոկոսով», ասել է նա: Քաղաքապետը նշել է, որ ոչ բոլոր մոսկվացիներն են պատրաստ աշխատել ձեռքերով: Նրա խոսքերով, այդ խնդիրը լուծվում է մեքենայացման միջոցով և մարզերից մարդկանց ներգրավման միջոցով: