Ներկայում Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև շփումների կազմակերպման հարցում առաջընթաց չկա. ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն ամերիկյան կառավարության՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հանդիպումներ և շփումներ պլանավորելու մասին։
Պեսկովը դա բացատրել է Վաշինգտոնում ներքին պլանավորման գործընթացով. «Կարծես թե նրանք շփումներ են ծրագրում: Մենք նույնպես պլանավորման գործընթաց ենք անցնում։
«Այս պահին նոր բան չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ խոսելով շփումների, հանդիպումների հնարավորության մասին։