Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսն ավարտվեց. News.am

13

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեքենայացված շարասյան անցմամբ ավարտվեց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 77-ամյակին նվիրված զորահանդեսը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հրապարակով անցել է 131 միավոր ռազմական տեխնիկա։ Մեքենայացված շարասյունը եզրափակել են «Յարս» ռազմավարական հրթիռային համալիրները եւ «Բումերանգ» նորագույն զրահագնացները։ Հրապարակից վերջինը դուրս կգա միավորված զինվորական նվագախումբը։

Շքերթը պետք է ավարտվի 77 ինքնաթիռների եւ ուղղաթիռների թռիչքով, բայց, ինչպես մինչ այդ «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվայում զորահանդեսի օդային մասը չեղարկվել է եղանակի պատճառով։

Առաջին անգամ չէ, որ եղանակի պատճառով Հաղթանակի «օդային» զորահանդեսը չի կայանում։