Տարածաշրջանում կարգուկանոն վերականգնելու Արեւմուտքի փորձերը, ոչ մի լավ բանի չեն հանգեցրել, ինչպես նրանք կարծում են։ Արևմտյան կեղծ միջնորդությունը հիմնված է Հարավային Կովկասի՝ բացառապես որպես աշխարհաքաղաքական առճակատման հերթական տարածքի տեսլականի վրա։ Այս մասին նոյեմբերի 29-ին Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Գաղտնիք չէ, որ ամերիկացիներն ու եվրոպացիներն իրենց ներդրումները պայմանավորում են հակառուսական պատժամիջոցներին միանալու հետ և միաժամանակ սպառնում են երկրորդական սահմանափակումներ մտցնել, ինչը բացարձակապես ոչ լեգիտիմ է:
Ռազմական ծրագրերի ու վարժանքների միջոցով նրանք փորձում են ամրապնդել իրենց ռազմական ներկայությունը Անդրկովկասում և իրենց վերահսկողության տակ վերցնել սահմանային հսկողությունը։ Այս գիծը, որն ուղղված է ոչ թե հակամարտող կողմերին հաշտեցնելուն, այլ Մոսկվային դուրս մղելուն, արդեն իսկ հանգեցրել է նոր խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, կենսականորեն շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, այլ ոչ թե նրա պետականության կործանմամբ»,- հավելեց Գալուզինը։