Մոնա Լիզայի վրա տորթ են նետել

30

Մայիսի 29-ին Լուվրի այցելուներից մի երիտասարդ բնապահպան, դիմակավորված հաշմանդամ կնոջ կերպարով, անվասայլակների համար հատկացված անցումով մոտեցել է նկարին և ամենամոտ հեռավորությունից տորթ նետել «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») նկարի վրա:
-Նկարիչները ձեզ ասում են՝ մտածե՛ք Երկիր մոլորակի մասին: Մարդիկ կործանում են մոլորակը, նկարիչնե՛ր, մտածե՛ք սրա մասին, ահա թե ինչու ես դիմեցի այս քայլին,-ասել է կերպարանափոխված բնապահպանը։
Նկարը չի տուժել՝ շնորհիվ պաշտպանիչ ապակու: