Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Տեղեկությունը հաստատում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ «իշխանության զավթման կոչեր հնչեցնելու համար»Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել է դատավոր Մասիս Մելքոնյանը՝ այն նույն գատավորը, որը կալավորման որոշում է կայացրել նաև Բագրատ Սրբազանի և ևս 14 ձերբակալվածների համար։