Միջոցառման հրավեր

69

Մայիսի 27-ին՝ ժամը 17։00-ին, «Թեքեյան» կենտրոնում (հասցե՝ Երեւան, Խանջյան 50) տեղի կունենա  Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Խոհք եւ խօսք» գրքի շնորհանդեսը։  Այն վերահրատարակվել է երկրորդ անգամ՝ 93 տարի հետո՝ Օրմանյան Սրբազանի մահվան 100-ամյա տարելիցի առթիվ։

«Խոհք եւ խօսք» գիրքը ներկայացնում է ազգային-եկեղեցական գործիչ, պատմաբան, Հայ եկեղեցու դավանաբանության անգերազանցելի տեսաբան, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կյանքի եւ գործունեության կարեւորագույն դրվագները։ Դրանք ներառում են Սրբազանի՝ ուսումնառությունից մինչեւ պատրիարքական շրջանը՝ ամբողջությամբ բացահայտելով նրա ապրած ժամանակն ու գործունեությունը, ինչպես նաեւ նրա ջանքերը Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի եւ ընդհանրապես կրթության գործում։

Գրքի լույսընծայումն այսօր առավել քան արդիական է, երբ շատ արժեքներ հարցականի տակ են դրվում՝ մեր երկրի եւ աշխարհի մակարդակով։

Մեծարժեք աշխատության դերի եւ վերահրատարակման կարեւորության վերաբերյալ ելույթներով հանդես կգան Շահե ծ. վարդապետ Անանյանը, Փառեն արք. Ավետիքյանը, արվեստաբան, գրաքննադատ Երվանդ Տեր-Խաչատրյանը, հոգեւոր դասի այլ ներկայացուցիչներ եւ այլք։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։