Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ

Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման որոշման թեմային. «Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝

1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».

2) կալանավորման հիմքերը՝ փավուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.

3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,-գրում է Արմեն Գրիգորյանի պաշտպանը