Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միմիայն Հայաստան-Սփյուռք փոխադարձ աջակցությամբ է հնարավոր հաստատուն ու բարօր պահել մեր ժողովրդի կյանքը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

11/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ

Համաժողովի հարգարժան մասնակիցներ,

Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր համազգային առաջնահերթությունները, վերարժևորելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև։ Խորը մտահոգություն են առաջ բերում մեր ազգային կյանքում պառակտվածությունը, ատելության սերմանումը, ազգային կառույցների թիրախավորումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խաթարված վիճակը։ Եկեղեցու, հայկական բոլոր կազմակերպությունների նպատակը նույնն է՝ համախմբել ազգային ներուժը, անվտանգ ու ապահով դարձնել համայն հայության հայրենիքը, բարվոքել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, անխաթար պահպանել ազգային ինքնությունը:

Համաժողովին մասնակից ավանդական կազմակերպությունները, ազգային միություններն ու գործիչները, որոնք ներկայացնում են հայության տարբեր հատվածներ, մեր Սուրբ Եկեղեցու օրհնության ներքո անժխտելի ներդրում են ունեցել հայոց անկախ պետականության վերականգնման և Սփյուռքի կենսունակության պահպանման նվիրական գործում։ Անբեկանելի ճշմարտություն է, որ հայության և հայկականության հարատևության երաշխիքը լեզուն, հավատքը, ազգային դպրոցն է, հայրենի անկախ ու ինքնիշխան պետությունը, որի հատուկ հոգածության և ուշադրության ներքո պիտի գտնվեն նաև Սփյուռքը և Սփյուռքի առաջնային կարիքները։

Եվ, հետևաբար, Հայոց պետության պահպանությունն ու զորացումը այսօր էլ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առաջնային հանձնառությունն է։ Հարկ է հոգ տանել նաև, որ յուրաքանչյուր հայ, չտրվելով օտար գաղափարների և ազդեցությունների, շարունակի իր ողջ էությամբ ու հոգով, դավանած արժեքներով կապված մնալ իր ազգին ու հայրենիքին և իր կարողություններն ու շնորհները ի սպաս դնի մեր ժողովրդի և հարազատ երկրի առաջընթացին։

Պատմական տարբեր հանգամանքների բերումով աշխարհի տարբեր երկրներում ձևավորված Սփյուռքի համայնքների կազմակերպվածությունը պետք է միասնական ուժի և զորության վերածենք՝ հանուն ազգի ու հայրենիքի շահերի պաշտպանության։ Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության։ Միմիայն Հայաստան-Սփյուռք փոխադարձ աջակցությամբ է հնարավոր հաստատուն ու բարօր պահել մեր ժողովրդի կյանքը՝ հիմնված նախնյաց սրբազան ժառանգության և միևնույն արժեհամակարգի վրա:

Այս առումով, սիրելիներ, կարևոր առաքելություն ունեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ազգային մեր կառույցներն ու հաստատությունները, որպեսզի երբեք չտկարանա ու չխամրի աշխարհասփյուռ հայորդյաց ազգային-հոգևոր ինքնությունը և անսասան մնա հայոց պետությունը։ Անհրաժեշտ է վերաիմաստավորել ազգային կյանքի մերօրյա ընթացքները և համախոհության մեջ գործուն միջոցներ ձեռնարկել կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները։ Այսպիսի համաժողովներն ու խորհրդակցությունները կարևոր քայլ են վերոհիշյալ հիմնախնդիրների հաղթահարման և լուծման ճանապարհին։

Զատկական այս օրերին Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալն Աստված իմաստություն շնորհի պետությունների ղեկավարներին՝ խաղաղությունը վերահաստատելու աշխարհում և մարդկության կյանքում։ Թող Փրկիչ մեր Տերը ապահով ու անվտանգ պահպանի հայրենի մեր երկիրը և Իր Սուրբ Հարության լույսով պայծառացնի համայն մեր ժողովրդին՝ անշեղորեն ընթանալու աստվածահաճո, բարեբեր ուղիներով և տերունավանդ հավատով կերտելու հայոց նորոգյալ կյանքն ու լուսավոր գալիքը։

Մեր գնահատանք ենք բերում համաժողովի աշխատանքների կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավոր ընթացք։

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Փարիզ, ապրիլի 11-12, 2026 թ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ տղամարդը փողոցում «դուխ» բառի մասով սրան կոտրեց, դեն նետեց. Ալեն Ղևոնդյան

Հաջորդ գրառումը

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցել է 40,000 մարդ. «Փաստ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Նորություններ

Երևի պլան է դրած, որ իրենք պիտի մարդկանց ձերբակալեն. առաջ են ընկել, մտածում են՝ չեն հասցնի. Էդգար Ղազարյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցել է 40,000 մարդ. «Փաստ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական