Չորեքշաբթի, Մարտի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԵԴ-ը բավարարել է բուժման ապահովման հարցի հետ կապված Գագիկ Խաչատրյանի դիմումը

22/07/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դիմումատուների միջանկյալ միջոցի հետ կապված պահանջը և Կառավարությանը պարտավորեցրել է ապահովել առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ բժշկական սպասարկման տրամադրումը, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Խոսքը Հայաստանի տարածքում բժշակական ծառայություններ մատուցելու մասին է»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ սա սովորական պրակտիկա է, և արտառոց որևէ բան չկա։

Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:

«Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնին, դատախազությանը և ՀՀ դատարաններին, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար իրավունքներից՝ համարժեք բուժում ստանալու: Փաստաբանական թիմը դիմել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների»,- նշված է հայտարարության մեջ։

 ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները հայկական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. դեսպան Սերգեյ Մինասյան

Հաջորդ գրառումը

«Հոգիդ լույսի մեջ մնա, սիրելի՛ ուսուցիչ». Ռ. Սաքապետոյանի ուսանողների ցավակցական ուղերձը.

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ Դատի հանձնախումբը և Սփյուռքը դեմ են կեղծ խաղաղությանը, այլ ոչ թե իրական խաղաղությանը. Հարութ Սասունյան

11/03/2026
Միջազգային

ԱՄՆ-ն կոչ է անում Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները. Axios

10/03/2026
Նորություններ

Բաքվում հայ գերիների խաչի դաջվածքները այրման միջոցով ջնջել են․ Արմեն Աշոտյան

10/03/2026
Նորություններ

ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ

10/03/2026
Հաջորդ գրառումը

«Հոգիդ լույսի մեջ մնա, սիրելի՛ ուսուցիչ». Ռ. Սաքապետոյանի ուսանողների ցավակցական ուղերձը.

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական