Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ռեկորդային» թվեր. միայն հունվարին ՔԿՀ-ում հացադուլ է արել 18 անձ, մահացել է 4 հոգի. փորձագետ

30/01/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց մահվան չորս դեպք է տեղի ունեցել։ Միայն մեկ ամսում՝ չորս ընդհատված կյանք. 1 դատապարտյալի և 1 կալանավորված անձի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ, ընդ որում մեկը՝ հացադուլի հետևանքով, 1 դատապարտյալ և 1 կալանավորված անձ ինքնասպանություն են գործել։ Ինչպես տեսնում ենք, մահացածներից երկուսի գործով դեռ նույնիսկ առկա չէ վերջնական դատական ակտ. հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ-փորձագետ Էլինար Վարդանյանը։

Վերջին երկու տարիներին պատկերը հետևյալն էր՝ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել է մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն, 2024թ. մահերի թիվը 12-ն է։ 12 մահացածներից 5-ն ունեցել է դատապարտյալի, իսկ 7-ը՝ կալանավորված անձի կարգավիճակ։

Իրավագետը ներկայացնում է վիճակագրական տվյալներ.

Աճել են նաև ինքնավնասման դեպքերը։ 2024թ. ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ, 2023թ-ին ինքնավնասման դիմածների թիվը 155-ն էր: Ընդ որում, ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել անգամ է դիմել ինքնավնասման, ինչի հետևանքով 2024թ-ին ինքնավնասումների թիվը 626 է, իսկ 2023թ-ին՝ 472:

2025 թ-ին հունվարին ՔԿՀ-ներում արձանագրվել է 15 անձի կողմից կատարված ինքնավնասման 17 դեպք։

Միայն այս տարվա հունվարին ՔԿՀ-ում պահվող 18 անձ հացադուլ է հայտարարել։

Սրանք պարզապես թվեր չեն. այս թվերը արդարադատության և քրեակատարողական համակարգում խնդիրների արտացոլանքն են։ Խնդիրները շատ են և բազմաշերտ՝ սկսած կենցաղային պայմաններից, բժշկական օգնության և դեղամիջոցների անբավարությունից, հացադուլավորների նկատմամբ ոչ պատշաճ բժշկական հսկողությունից, իրավունքների ոտնահարումից մինչև ձգձգվող արդարադատություն։ Շարքը կարելի է շատ երկար շարունակել, սակայն իրականում խնդիրը շատ ավելի խորքային է և համակարգային։ Պետական մարմինները սահմանափակում են մարդու ազատությունը, հաճախ՝ մինչև նրա մեղքն ապացուցելը, վերցնում են այդ մարդու կյանքն իրենց պատասխանատվության տակ ու, փաստորեն, պահում են նրան կյանքի համար ոչ պիտանի պայմաններում

Սրանք պարզապես թվեր չեն. սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների անկարողության պրոյեկտումն են փակ համակարգի վրա։

Սրանք պարզապես թվեր չեն. թվերի հետևում մարդկանց և նրանց ընտանիքների ճակատագրեր են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էլեկտրոնային ստորագրությունը չակտիվացնելու դեպքում, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով

Հաջորդ գրառումը

Ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմումը կարձանագրվի. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քոչարյանին նստացնելու և թալանը հետ բերելու կեղծ թեզերը. Էդմոն Մարուքյան

15/05/2026
Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Հաջորդ գրառումը

Ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմումը կարձանագրվի. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական