ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար:
Նա հիշեցրել է, որ Բլինկենը մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն է ունեցել հանդիպել այս երկրների ղեկավարների հետ։