Ստեփանակերտից դուրս ես գալիս և խենթանում՝ ամենուր ադրբեջանական դրոշներ են ճանապարհին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ստեփանակերտից դուրս ես գալիս ու խենթանում… Ամենուր ադրբեջանական դրոշներ, ճանապարհին… մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում… Շուշին ամբողջովին քանդած, փոխված ու սարսափ է, ու հասկանում ես, որ էլ երբեք իմ Շուշիի շունչն ու հոգին չի լինի… Ղազանչեցոցն էլ կամաց-կամաց անհետանում է… Իսկ դուք՝ Արայիկ (Հարւթյունյան) ու Նիկոլ (Փաշինյան), ասֆալտ արեք, մուրճ թափ տվեք սեփական ազգի գլխին ու խաբեք, խաբեք, դա «կփրկի»»,– գրել է Արցախի ԱԺ պատգամավորը։