Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեր ձևով»-ն իրենից ընդդիմադիր դաշտում ռեալ առաջին դիրքում գտնվող ուժ է ներկայացնում՝ լուրջ այլընտրանքային հատված. Հովիկ Աղազարյան

09/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեր ձևով» շարժումն իրենից ներկայացնում է ընդդիմադիր դաշտում ռեալ առաջին դիրքում գտնվող ուժ և ներկայացնում է լուրջ այլընտրանքային հատված իշխանության նկատմամբ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը։

«Ի՞նչ կարող է տեղի ունենալ. հավանական երկու սցենար կա։ Առաջին սցենարը, որը քիչ հավանական է, սակայն կարող է տեղի ունենալ, հետևյալն է. Նիկոլ Փաշինյանն իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կդառնա մարդկության պատմության մեջ բոլոր ժամանակների, բոլոր պետությունների ամենահզոր, ուժեղ քաղաքական-պետական գործիչներից մեկը։ Նորրից եմ ասում՝ սա քիչ հավանական տարբերակն է՝ բայց ոչ զրոյական արժեքով։
Երկրորդ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանն սպասելու է որոշ ժամանակ և տեսնի, թե «Մեր ձևով» շարժման շուրջ ոնց է կոնսոլիդացվում հասարակությունը, ընդդիմադիր ընտրազանգվածը, և անհրաժեշտ քայլ կատարի՝ այդ մաքսիմալ կոնսոլիդացումից մի պահ առաջ կատարի անհրաժեշտ քայլը։ Իսկ անհրաժեշտ քայլը ո՞րն է. կա՛մ եթե համընկնում է կուսակցություններին կամ ուժերին՝ որպես ընտրարշավին մասնակցության իրավունք ստանալու գրանցման պահին՝ չգրանցեն, կա՛մ նույնիսկ մայիսի 15-20-ին դուրս հանեն քաղաքակն պայքարից, և «Մեր ձևով» շարժումը չհասնի հունիսի 7-ին։

Մեկ տարբերակ՝ եթե «Մեր ձևով»-ի պիկը կլինի առաջիկա մեկ ամսվա ընթացքում, ապա չեն գրանցի ուղղակի, իսկ եթե այդ պիկը չզգացվի իշխանական շրջանակների, հատուկ ծառայությունների կողմից, և այդ պիկն զգացվի մայիսի 10-ին, ապա մայիսի 15-20-ին՝ այսինքն՝ ընտրություններից մի քանի օր առաջ ընտրապայքարից դուրս կհանեն այդ ուժին։ Կարող է գրանցեն և գրանցումից էլ հանեն։

Այս դեպքում ի՞նչ տեղի կունենա. ժողովրդի մոտ կառաջանա ապատիայի ընկալում, իշխանությունների ամենազորությունը կամրապնդվի, և ընտրության կգա քիչ թվով քաղաքացի։ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն կհավաքեն այն զանգվածը, որն այսօր ունեն, և մոտավորապես 70 տոկոս ձայներ հավաքելով՝ ՔՊ-ն կդառնա բացարձակ իշխանություն»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

Նման սցենար թույլ չտալու համար, պատգամավորի համոզմամբ, ընդդիմադիր հատվածը պետք է ձևավորի ճակատ։
«Իրենցից յուրաքանչյուրն ունի իր ցուցակը, բայց միասին են հանդես գալիս իշխանափոխության իմաստով։ Նպատակը ո՞րն է։ Հիմա պատկերացրեք՝ «Մեր ձևով» շարժումը գտնվում է այդ ճակատի մեջ և մայիսի 15-ին այնքան թափ է հավաքում, որ իշխանություններն իրեն դուրս են հանում ընտրապայքարից։

«Մեր ձևով»-ը հայտարարում է ՝ սիրելի՛ համակիրներ, նրանք, ովքեր պատրաստվում էին ձայն տալ մեզ, ձայն տվեք ճակատում գտնվող ցանկացած ուժի, որովհետև, եթե ճակատն ԱԺ-ում հաջողության է հասնում, մենք մաս ենք կազմելու այդ ժամանակավոր կառավարության։ Այսինքն՝ «Մեր ձևով» շարժումը հնարավորություն է ունենում ԱԺ ընտրություններից մի քանի ամիս անց գալ իշխանության»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա. Բաղայի

Հաջորդ գրառումը

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստյոպային

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի հարցը փակելն անհնար է, ինչպես անհնար էր թվում Հայոց Ցեղասպանության փաստը 1950-ականներին. Արա Պողոսյան

03/05/2026
Նորություններ

Ո՞ր ուժերին ԿԸՀ-ն գրանացեց առանց քվեարկության

03/05/2026
Նորություններ

Հայաստան են ժամանել եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ

03/05/2026
Նորություններ

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն

03/05/2026
Հաջորդ գրառումը

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստյոպային

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական