Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում․ Արա Սաղաթելյան․ «Հրապարակ»

10/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակը» գրում է․ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Միքայել Մինասյանի թիմակից ու, ըստ տեղեկության, առաջիկա հավանական ընտրություններում Մինասյանի ձեւավորած հավանական թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Արա Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Մինասյանն ու իր թիմն աջակցեն Ռոբերտ Քոչարյանին: Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ խոսվում էր, որ Մինասյանն աշխատում էր Քոչարյանի դեմ, ներքաղաքական խնդիրներ ունեին եւ, մեղմ ասած, համախոհներ չէին: 

«Ինձ հասկանալի է, թե որտեղից էին այդ զրույցները: Եթե Դուք ուշադիր լինեք, ինքներդ էլ կարող եք դատել՝ որպես քաղաքական թեմաներով գրող լրագրող, ապա քաղաքական տարբեր բուրգերի պարագայում ինչքան բուրգի գագաթից իջնում են հարաբերությունները, այնքան մասնակիցներն ավելի հակադրվում են: Մեր թիմը երբեք չի աշխատել Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ, ճիշտ հակառակը` մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ այս չարիքի դեմ պայքարում: Ուզում եմ նաեւ անդրադառնալ նրան, որ Միքայել Մինասյանը շատ հստակ նշել է, որ անկախ իր նախկինում անցած ճանապարհից՝ եղել են ընկերներ, թե հակառակորդներ, եղել են նեղացած, թե վիրավորված, մենք ենք եղել նեղացած, թե վիրավորված, մենք բոլորի հետ ենք, ով Նիկոլի դեմ է: Փաստացի մենք գիծ ենք քաշում եւ ասում՝ մենք բոլորի հետ ենք, ով դեմ է այս արհավիրքը բերող, այս նռնակով կապիկին»,- ասաց Արա Սաղաթելյանը:

– Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, դեմ է Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ Միքայել Մինասյանը եւ իր թիմը չի բացառվում, որ կաջակցեն Քոչարյանին: 

– Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ, իսկ հնարավոր նախընտրական գործընթացների մասով քննարկում չենք ունեցել։ 

– Իսկ ֆորմալ առումով դաշինք Քոչարյանի հետ հնարավոր համարո՞ւմ եք: 

– Ես այս պահին որեւէ դաշինքի կամ մեր մասնակցության մասին՝ քաղաքական պրոցեսների, թե կուսակցական պրոցեսների մասով, տեղեկություն հայտնել չեմ կարող: Մեր` դասական իմաստով մասնակցության, այսինքն՝ մեր ցուցակով մասնակցելու եւ քվեարկվելու մասով այս պահին ոչինչ չկա, չկա անգամ քննարկում: Այս պահին մեր պատկերացրած մասնակցությունը մեր ուժերի չափով բոլոր ընդդիմադիրներին օգնելն է:

– Դուք մտերիմ հարաբերություններ ունեք, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է հիմնել, նաեւ՝ այլ քաղաքական դերակատարների հետ: Հնարավո՞ր է համագործակցություն նաեւ նրանց հետ, կամ՝ ինչո՞ւ չփորձեցիք նրանց միջոցով մտնել քաղաքականություն: 

– Առաջինը պետք է փաստենք, որ ես շատ կոնկրետ թիմի անդամ եմ եւ շատ վաղուց: Այսինքն՝ Միքայել Մինասյանի հետ մենք մանկության ընկերներ ենք, եւ, բացի այդ, իմ ակտիվ գործունեությունը կարող եք տեսնել 2008 թվականից, Միքայել Մինասյանի կողմից: Այո, իմ ընկերներն են ե՛ւ Վահեն, ե՛ւ Արթուրը, ես միշտ իրենց կողքին եմ այնքանով, որքանով նրանք որպես գործիչ այս իշխանությունը զավթած խմբակի դեմ են գործում: Բայց կհամագործակցենք մենք որեւէ մեկի հետ, թե չենք համագործակցի, կգնանք բլոկով, թե պարզապես կօգնենք, դա հայտնի կլինի, երբ որ հայտարարեն՝ կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչ: Հիմա փաստացի դուք տեսնում եք, որ մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից:

– Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր դաշտն այսպես բազմաբեւեռ դարձնելով՝ կարող եք մեկդ մյուսին խանգարել եւ փոշիացնել միմյանց ձայները: 

– Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ յուրաքանչյուրը՝ Ձեր հիշատակած կուսակցություններից ամեն մեկն ունի իր ծրագիրը, իր գործիքակազմն ու իր թիրախային լսարանը: 

– Իսկ ո՞նց պետք է ընտրողը կողմնորոշվի՝ իր ձայնը տա ձե՞զ, Վանեցյանի՞ն, Քոչարյանի՞ն, թե՞ մեկ ուրիշ ուժի: 

– Ընտրարշավով, եթե մենք մասնակցենք ընտրարշավի: Դուք հիշում եք, կա մարդկանց բավականին մեծ զանգված, մենք դրան ասում ենք չկողմնորոշված, բայց դուք իրականում հասկանում եք, որ նրանք մարդիկ են՝ մոտ 40 տոկոս, որոնք չեն հայտնել իրենց դիրքորոշումը: Դա շատ մեծ զանգված է: Ըստ Նիկոլի համար պատրաստված սոցիոլոգիական հարցումների՝ ինքն ունի տեսական ինչ-որ 30 տոկոս, որին ես չեմ հավատում: Ես կարծում եմ՝ ընտրազանգվածը եւ մարդկանց գիտակից զանգվածը, որոնք հասկանում են, որ առանց սրանցից ազատվելու էս երկիրը երբեք չի լինելու սուբյեկտ, եւ էս իշխանությունը երբեք չի ունենալու լեգիտիմություն, այդ մարդիկ շատ են: Եվ բոլորը կգտնեն իրենց տեղը: 

– Ի՞նչ եք կարծում, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն արդյոք ունի՞ Հայաստանում բավարար վարկանիշ, եւ նրա անունը ձեզ կօգնի՞, թե՞ կվնասի այս ընտրապայքարում՝ հաշվի առնելով, որ նրա կերպարը ոչ միանշանակ է ընկալվում հասարակության մոտ, ոմանք քննադատում են նրան:

– Իսկ գիտե՞ք այդ քննադատությունն ինչի արդյունք է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա նմանների կողմից տարիներ շարունակ տարածված ստի ու կեղծիքի։ Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել, որն իր պաշտոնավարման ընթացքում շատ կարեւոր գործեր է արել Հայաստանի ու մեր ժողովրդի, պատմության համար։ Դրանց որոշ մասին կարող եք ծանոթանալ բաց աղբյուրներից։ Իսկ նրան վերագրվող հիմարություններն ավանդաբար ուղղորդվել են շատ կոնկրետ շրջանակի կողմից։ Միքայել Մինասյանն իմ ընկերն է, եւ ես դրանով հպարտ եմ: Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանի՝ ակտիվ քաղաքականության մեջ ներգրավված լինելը միայն օգտակար է, որովհետեւ տեսել եք, որ նա ջանք ու եռանդ չի խնայում կեղծիքները բացահայտելու, նիկոլական սուտը բացահայտելու եւ հասարակությանը հասկանալի լինելու, հասկանալի կերպով բացատրելու կատարվողի հետեւանքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ մամուլը գրում է

Հաջորդ գրառումը

Խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն Դուլյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն Դուլյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական