Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է առաջնագծում գտնվող ազատ ոճի ըմբիշներ Դավիթ Հարությունյանի ու Դավիթ Հովհաննիսյանի լուսանկարը:
Մեր ըմբիշները առաջնագծում կռվում են հանուն մեր խաղաղության: Հպարտ ենք Ձեզնով, տղերք ջա՜ն․ գրել է Վալոդյա Ֆրանգուլյանը։