Դադիվանքի գլխին շարունակում է կախված մնալ վտանգը: Արցախի թեմում Բաքվից պաշտոնական մակարդակով հնչած հայտարարությունները պատահական չեն համարում:
Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր հավակնությունները՝ քանդել կամ իրեն վերագրել հայկական կոթողները: Դադիվանքի թեմայով սկսված տեղեկատվական արշավը հուշում է, որ խմորումներ կան: Այս պահին հստակն այն է, որ Դադիվանքում իրենց ծառայությունն են շարունակում հայ հոգևորականները: Համալիրի հարևանությամբ էլ իրենց առաքելությունն են շարունակում ռուս խաղաղապահները:
ՀԱԵ Արցախի թեմի հոգևորական Տեր Անդրեաս քահանա Թավադյանի խոսքով, հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար։
«Մենք պետք է շարունակենք մեր ծառայությունն այնտեղ, ռուսն էլ պետք է շարունակի իր առաքելությունն այնտեղ, որովհետև ըստ խոստման, համաձայնության, վանքը պետք է պահպանել, պահել։
Աստված մի արասցե, եթե թողնվի Դադիվանքը, ապա նույն ճակատագրին պետք է արժանանա, ինչպիս մեր Արևմտյան Հայաստանի եկեղեցիները, այսօր Հադրութի եկեղեցիները, բոլոր վանքերն ու եկեղեցիները, որոնք մնացել են Ադրբեջանի տիրապտության տակ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր» լրտավականի հետ զրույցում ասել է Տեր Անդրեաս քահանան։