Ադրբեջանը կատարում է եռակողմ հռչակագրի բոլոր կետերը, այդ թվում ՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։
«Այսպես՝ Հայաստանն անարգել մուտք չի ապահովում Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան, ինչը նրա իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչև հիմա հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից։ Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն նույնպես անսահման չէ։ Եթե 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարեւոր կետերը չկատարվեն, մեզ մոտ ոչ մի այլ ընտրություն չի մնա․ մենք կգործենք ադեկվատ կերպով», – հայտարարել է Ալիեւը։