Ուրբաթ, 24 Հուլիս, 2026

Մենք այսօր կանգնած ենք պետականության պահպանման վերջին հույսը կորցնելու վտանգի առջև․ Հռիփսիմե Ստամբուլյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․

Ինչպես և ակնկալվում էր, գործող իշխանությունը չշեղվեց իր ադրբեջանահպատակ քաղաքականությունից և չմասնակցեց «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության քվեարկությանը:

Սիրելի հայրենակիցներ, ամեն օրվա հետ մոտենում է մեր երկրին միացված արհեստական շնչառության սարքն անջատելու պահը։

Ցավոք, այս իրավիճակը արձանագրվում է մի խմբակի կողմից, որի հիմնական հետաքրքրությունը ոչ թե մեր երկրի առողջացումն է, այլ թշնամական պետության առողջացումը՝ ի հաշիվ մեր պետության:
Մենք այսօր կանգնած ենք պետականության պահպանման վերջին հույսը կորցնելու վտանգի առջև։ Բայց դա չի հետաքրքրում Հայաստանը տարածքի վերածվող թշնամական երկրների ներպետական դեսպաններին, ուստի ժամանակն է համախմբման ու պայքարի, ոչ թե ընդդեմ, այլ` հանունի։