Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեղավոր են բոլորը, «անմեղ» է մեկը․ «Փաստ»

02/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի՝ Արցախի դեմ նախաձեռնած ագրեսիվ պատերազմի սկզբից արդեն անցել է մեկ տարի: Դեռևս բազում հարցեր կան անպատասխան, այդ թվում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայտարարում էինք, թե հաղթում ենք, բայց վերջում անսպասելիորեն պարզվեց, որ խայտառակ պարտություն ենք կրել։ Իսկ ամենակարևոր հարցն այն է, թե վերջապես ի՞նչն էր մեր պարտության պատճառը։ Գնալով ավելի ու ավելի հաճախ է հնչում նաև մեկ այլ հարց, թե ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում որևէ մեղավոր չպատժվեց։

Ըստ երևույթին, այդ հարցը ամենաշատն է սկսել անհանգստացնել իշխանություններին, ու նրանք հիմա փորձում են ինչ-որ «պրոդուկտ» տալ: Մասնավորաբար մեծ աղմուկ բարձրացրեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան խուզարկությունը, ձերբակալությունը, ապա և կալանավորումը։ Ներկայիս իշխանությունների ոճին ծանոթ լինելով՝ կարելի է անգամ կանխատեսել, որ Տոնոյանին ինչ-որ մի պահի կարող են բաց թողնել՝ խնդիրը համարելով լուծված։ Իհարկե, մի կողմից՝ ցանկացած մեղավոր պետք է անպայման պատասխան տա, մյուս կողմից՝ կարևոր է հարգել յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, սակայն այս գործը որոշակի հարցադրումների տեղիք է տալիս։

Ուշագրավ է, որ այս գործի ակունքները գնում են մինչև 2011 թ., երբ մատակարարող կազմակերպության մատակարարած զինամթերքի խմբաքանակի մեծ մասը չի ընդունվել ՊՆ-ի և գլխավոր շտաբի մասնագետների կողմից, իսկ հետագայում՝ 2018 թվականին՝ արդեն գործող իշխանությունների օրոք, ոչ պիտանի զինամթերքն ընդունվել է, ընդ որում, ըստ Սեյրան Օհանյանի, շատ ավելի բարձր գներով։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Եվ խոսքը մոտավորապես 2 մլրդ դրամից ավելի գումարի մասին է։ Այստեղ իսկապես մի քանի կարևոր հարց կա. նման խոշոր գործարքը պաշտպանության նախարարը կարո՞ղ էր իրականացնել առանց «գերագույն գլխավոր հրամանատարի» իմացության ու համաձայնության։

Առավել ևս, հիշենք, որ երբ Դավիթ Տոնոյանը հնչեցնում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի թեզը, երկրի վարչապետը մեկնաբանում էր, թե պաշտպանության նախարարն առանց իր համաձայնության նման հայտարարություն անել չէր կարող։ Իսկ ահռելի ծավալի ռազմամթերքի գործարք կնքել կարո՞ղ էր: Մյուս կողմից՝ հիշենք, որ երբ ՍՈւ 30ՍՄ-ները գնվում էին, դա կատարվում էր Փաշինյանի գիտությամբ, ավելին՝ նա կործանիչների մասնակցությամբ տեսանյութեր էր տարածում և ընդգծում, թե իբր 80-ական թվականների զենքերի թեման փակված է։

Բայց երբ խոսքը գնում է անորակ զենքի խոշոր խմբաքանակի ձեռքբերման մասին, Փաշինյանն ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Պատերազմի ժամանակ էլ Փաշինյանն իր վրա էր վերցրել ՊՆ-ի ու գլխավոր շտաբի գործառույթներն ու զորակոչվողներին հրահանգներ էր տալիս, թե ինչ պետք է անել, ինչպես կամավորական ջոկատներ կազմել, պատերազմի թեժ պահին ուղիղ եթերում զանգահարում էր դիրքեր, փորձում էր տեղեկություններ ճշտել և այլն։

Իսկ երբ ընթանում էր «Լելե Թեփե» անունով հայտնի ռազմական օպերացիան, Փաշինյանը հայտարարում էր, թե գեներալների պլանն աշխատեց, և փորձում էր ազդարարել, որ իրենց նույնիսկ հաջողվում է հետ բերել նախորդ իշխանությունների օրոք կորսված համանուն բարձունքը։ Իսկ երբ ռազմադաշտում Փաշինյանը պարտություն է կրում, շտապում է «հուզվել», թե մարտերում ձախողման պատասխանատվությունը ուղիղ դնում են իր վրա. «վարչապետը մա՞րտ է ղեկավարում»:

Տավուշյան դեպքերին շատ է անդրադարձ եղել, նորից չանդրադառնանք, թեպետ նշյալ շղթայի շատ տիպիկ մի օղակն է այն: Մի խոսքով, ստացվում է, որ եթե հաջողություններ կան կամ գոնե դրանց իմիտացիա է ցուցադրվում, ապա դրանք Փաշինյանի շնորհիվ են, իսկ երբ հենց Փաշինյանի ու իր թիմի պատճառով պարտության փաստի առաջ ենք կանգնում, Փաշինյանը սկսում է փախչել պատասխանատվությունից, ու սկսվում է մեղավորների փնտրտուքը։

Մեղավոր են նախկինները, գեներալները, բանակը, մի խոսքով՝ բոլորը, բացի գլխավոր գերագույն մեղավորից ու պատասխանատուից, այսինքն՝ իրենից։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում ևս այս կոնտեքստում մի շարք նոր շոուների ականատես կլինենք, գուցե նաև այլոց մեղավորության չհաստատման ճանապարհով սեփական մեղավորության ու պատասխանատվության «ջրման» ուղղությամբ։ Ի դեպ, հռետորական հարց՝ որպես հետգրություն. հետաքրքիր է՝ անորակ զենքի հետ կապված իրավապահնե՞րն էլ ժամանակին ոչնչից տեղյակ չէին…»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը վերածվում է Սիրիայի. Թեւանյան

Հաջորդ գրառումը

Որտե՞ղ է Հայաստանի իշխանությունը` մնում է անհայտ.Վլադիմիր Կարասյով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շրջահայաց լինելն ըստ Փաշինյանի՝ ուրանալն է. Լիլիթ Գալստյան

23/04/2026
Հասարակություն

Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման. Հայ դատ

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը. «ՀայաՔվե»

23/04/2026
Նորություններ

Եթե ընտրության չգնաս քեզ կզորակոչեն Դոնբաս․ «Հոդված 3» ակումբի և «Հանուն հավասար իրավունքների» գաղափարը. Դավիթ Գալստյան

23/04/2026
Հաջորդ գրառումը

Որտե՞ղ է Հայաստանի իշխանությունը` մնում է անհայտ.Վլադիմիր Կարասյով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

«Կրթվելը նորաձեւ է» ՀԿ-ն բարեգործություն է անում․ նրան ձայնագրող ու արգելող չկա. «Հրապարակ»

23/04/2026

«Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական բուռն գործունեություն է ծավալել։ Ընտրություններից առաջ նորանոր ծրագրեր է իրականացնում, փողեր է, որ բաժանում է։ «Հաջողակից՝...

ԿարդալDetails
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը: Լավ է,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական